Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գործ սարքեց մի քանի օրում, որ Սամվել Կարապետյանին պահի կալանքի տակ. Նարեկ Կարապետյան

Լրահոս

Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին

Հարավային Կովկասում ճանապարհների հետ տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. այս մասին Tasnim գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով  «Թրամփի ուղու» վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանա-ամերիկյան պայմանավորվածություններին:

«Ես չեմ ասում, որ տեղի ունեցողը մտահոգիչ չէ։ Հայ պաշտոնյաների՝ մեզ ասածների հիման վրա, այս ճանապարհը պետք է կառուցի ամերիկյան մի ընկերություն, որը կգրանցվի հայկական օրենսդրության համաձայն և կգտնվի հայկական ինքնիշխանության ներքո: Հայերը մեզ ասում են, որ նրանք դիտարկել և ուշադրություն են դարձրել Իրանի բոլոր կարմիր գծերին այս առումով», — ասել է Արաղչին։

Դիվանագետը հավելել է, որ հայ պաշտոնյաների խոսքով՝ «այնտեղ ամերիկյան ուժեր չեն տեղակայվի, և ուղու անվտանգությունը կապահովի հենց Հայաստանը»։

«Սրանք հայ պաշտոնյաների արած հայտարարություններն են, իհարկե, մենք նույնպես կձեռնարկենք անհրաժեշտ նախազգուշական միջոցները», — ընդգծել է նա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադբրեբաջնի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կիրագործվի«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագիծը, որն Ադրբեջանը Սյունիքի մարզով կկապի Նախիջևանին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև