Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Նոյեմբերին Վաղարշապատում ավագանու ընտրություններ են

ԿԸՀ-ից հաղորդագրություն են տարածել․

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 15-ի հերթական նիստում սահմանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում կարող են ԿԸՀ ներկայացնել օգոստոսի 16-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ։

Հավատարմագրվել ցանկացող ԶԼՄ-ներն ու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել օգոստոսի 13-ից նոյեմբերի 6-ը ներառյալ։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև օգոստոսի 23-ը ներառյալ։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցումն իրականացվելու է հոկտեմբերի 12-ից 17-ը ներառյալ։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։

Ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ԿԸՀ համացանցային կայքում՝ Elections.am»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև