Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. պատգամավոր

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ խայտառակությունը նշանակում է, որ սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, արգելված էր խոսել Արարատի, Մուշի ու Վանի մասին, Անի մայրաքաղաքի ու էրգրի մասին, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր (առնվազն պարտիականների կամ պետական պաշտոն բաղեցնողների համար), ազգային գրականությունը տարածվում էր ընդհատակյա՝ ձեռագիր (լավագույն դեպքում՝ մեքենագիր), ազգային երգերը երգում էին գաղտնի՝ գբ-շնիկների աչքերից ու ականջներից հեռու։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

«Բայց այն ժամանակ, եթե ոչ բարեկեցություն, ապա գոնե սոցիալական արդարություն կար, օրենք ու կարգ կար, ապահովության ու անվտանգության զգացում կար։ Այսօր, պետականության ավերակների վրա, սրանք ուզում են, որ թևածի պարտվողականության ոգին, որ որևէ մեկը չհամարձակվի խոսել Արցախի Հանրապետության, Վանի ինքնապաշտպանության ու Մուսա լեռան հերոսամարտի մասին։

Հիշե՛ք, պարտության ու նվաստացման ճարտարապետներ, դուք հողմերի պես կկորչեք վայրագ, իսկ ազգային էությունը հավերժ է մեր լեռների պես․․․»,- գրել է պատգամավորը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև