Skip to main content

Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան | Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է | Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին | Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան | ԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախիջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձը | Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհամբեր սպասում եմ Փաշինյանի հետ հանդիպմանը, նա բացառիկ մարդ է. Թրամփ | ՈՒՂԻՂ. Տրվում է ԹՐԻՓՓ գործնական մեկնարկը, Թրամփը շնորհավորվում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկիչների հետ չենք բանակցում. քանի՞ անգամ կարելի է ասել. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տալու՝ Ալիևի պահանջով նոր սահմանադրությունն ընդունվի, դեմ ենք | Նոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան | Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու | Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան

Լրահոս

Արագածոտնում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին տղամարդը քարեր է լցրել և արգելում է ճանապարհաշինարարներին աշխատել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեռևս կառուցվող և չշահագործվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում քաղաքացին ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում քարեր է թափել և արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում կատարել իրենց աշխատանքը:

Նշված վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը:

Պարեկներն ու համայնքային ոստիկանները Ուջան գյուղի՝ արարքը կատարող 60-ամյա բնակիչ Հարություն Ա.-ի հետ բանակցություններ են վարում, որպեսզի կամ ինքը հեռացնի քարերը, կամ ճանապարհաշինարարները իրենք հեռացնեն և նա չխոչընդոտի ճանապարհաշինարարների աշխատանքին:

Դեպքի մասին տեղեկացվել է նաև Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին, ում հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30