Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, խորհրդի անդամները, նախարարության ոլորտայի ստորաբաժանման ղեկավարներ: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար  Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին խորհրդի կազմում ընդգրկվելու առիթով: Նա նշել է, որ «Թանգարանների մասին» օրենքի համաձայն՝ ձևավորվել է Թանգարանների խորհուրդ, որը խորհրդակցական մարմին է՝ 15 հոգանոց կազմով և երեք տարի ժամկետով: Խորհրդի կազմում ներգրավված են ԿԳՄՍ, Տարածքային կառավարման նախարարությունների, Զբոսաշրջության կոմիտեի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ: Ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ներգրավված են նաև թանգարանների ներկայացուցիչներ:

«Այս ձևաչափով պետք է քննարկվեն թանգարանային ոլորտի կարևոր հարցերը, որի արդյունքում ներկայացվող խորհրդակցական առաջարկները և եզրակացությունները կարող են հիմք ծառայել թանգարանային քաղաքականության հստակեցման և ճշգրտման համար: Շատ կարևոր է, որ ոլորտում այսպիսի հավաքական խորհրդակցական մարմին է ձևավորվել»,- նշել է նախարարը` խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Թանգարանների խորհրդի առաջին նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքի վերաբերյալ: Հարցը զեկուցել է Մշակույթի զարգացման  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը` հանգամանորեն ներկայացնելով թանգարանային հուշանվերների զարգացման ներդրումային ծրագրի առաջարկը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննարկվող հարցը կարևոր է մշակույթի տնտեսականացման տեսանկյունից և համահունչ է Կառավարության շարունակական քաղաքականությանը. «Փորձում ենք բարձրացնել մշակույթի ոլորտի ինքնաբավությունը՝ մյուս կողմից ավելի նշանակալի դարձնելով մշակույթի դերը հանրային և տնտեսական զարգացման համատեքստում: Այս մոտեցումն ամրագրված է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարության մեջ: Մշակույթը դիտարկում ենք իբրև ստեղծարար արդյունաբերության կարևոր ճյուղ և այդ իմաստով մեծ աշխատանք ունենք անելու: Վերջերս ընդունված «Թանգարանների մասին» օրենքն այս առումով մեծ հնարավորություններ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի զեկույցից հետո խորհուրդը քննարկել է նախագիծը` ներկայացնելով առաջարկներ և դիտարկումներ, որոնք վերաբերել են թանգարանների խանութի և հուշանվերային արտադրանքի տարբեր բաղադրիչներին, կիրառման մեխանիզմներին և գործիքակազմին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև