Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գործ սարքեց մի քանի օրում, որ Սամվել Կարապետյանին պահի կալանքի տակ. Նարեկ Կարապետյան

Լրահոս

Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Գիվի Հովհաննիսյանին։ Այս մասին գրում է Փաստինֆոն:

Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սարգսյանը, հանդիսանալով պետական ծառայող, հանցավոր արարքների արդյունքում ստացել է օրինական եկամուտների չհիմնավորված, ապօրինի ՝ առանձնապես խոշոր չափերի՝ 99․414․079 ՀՀ դրամ գումար, ապա դրա հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով նշված գումարը փոխարկել է անշարժ գույքերի՝ այդ կերպ օրինական տեսք հաղորդելով դրանց և կատարելով փողերի լվացում։

Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու որոշում էր կայացվել դեռ 2024թ․ հոկտեմբերին։  Քրեական գործն ի սկզբանե մակագրվել  էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ նախ դատավոր Սաթենիկ Անդրեասյանին, ապա՝ դատավոր Մուշեղ Արամյանին։ Վերջինս էլ որոշել է գործն, ըստ ընդդատության, Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին։

Նշենք, որ սա Վիգեն Սարգսյանի վերաբերյալ միակ քրեական գործը չէ դատարանում։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում է գտնվում քրեական գործ, որով Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է դեռ 2019թ․։

Facebook
Twitter

Կարդացեք նաև