Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Մեր հաղթանակին մնացել է 2 ամիս. Ավելի քան 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը. Նաիրի Սարգսյան

❗️❗️Մեր հաղթանակին մնացել է 2 ամիս.
Ավելի քան 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը։

📌Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ՊԵԿ հարկային մարմնից ստացել ենք մեր հարցման պատասխանը, որտեղ նշվում է, որ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ 31.08.2025 թ.-ի դրությամբ 2024 թ.-ի համար տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման շրջանակում հայտարարագիր ներկայացրել է 94,382 անձ։

📍Նշենք, որ ըստ մեր հաշվարկների՝ այդ թվից ավելի քան 60,000 անձ պարզապես կրկնել է նախորդ տարվա պարտադիր հայտարարագրումը՝ որպես կազմակերպությունների սեփականատերեր կամ իրական շահառուներ։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի նոր հայտարարագիր լրացրել է ընդամենը շուրջ 34,000 քաղաքացի։

📌Եվ ահա ամենակարևորը․ նույնիսկ պետական մակարդակով գործադրված այսքան ճնշումների պայմաններում իշխանություններին չհաջողվեց հատել մեր կանխատեսած շեմը, որովհետև ժողովուրդը շատ լավ գիտակցում է՝ սա իր գրպանը մտնող, իրեն ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ, հասարակության վրա ԲՌՆՈՒԹՅՈՒՆ գործադրող, ՎԵՐԱՀՍԿՈՂ գործիք է։

👉 Սիրելի՛ ժողովուրդ,
դուք եք այս պայքարի իրական հաղթողները։ Ձեր վճռականությունը, ձեր համառությունը և միասնական կամքը ամենախիստ հաշվարկներից էլ ուժեղ են։

❗️Շարունակե՛ք չհանձնվել, չընկրկել։

Հիշեցնեմ, որ ցանկացած սպառնալիքի կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անվճար խորհրդատվական հեռախոսահամարներով․

📌 Համապետական և Երևան
☎️ 011 65 96 96
☎️ 043 09 00 07
☎️ 043 00 30 60
☎️ 096 43 43 43

📌 Գյումրի
☎️ 098 08 85 58

Facebook
Twitter

Կարդացեք նաև