Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) | Եկատերինբուրգում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մուլտիմեդիա ցուցահանդես | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերոսներին ու հերոսությունը պիտի գնահատել, մեր հարգանքի տուրքը մատուցեցինք հերոսի մորը. ՊԵԿ նախագահ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենակ Աբաջյանի խոսքերը կարող եմ կրկնել՝ էս դիրքը հանձնողի…Շարունակությունը գիտեք. Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավորինս մոռացության են տալիս Արցախն ու Արցախի համար զոհված տղերքին. բայց չեն կարող. Արամ Գևորգյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն հերթով գնում ենք մեր երեխեքի մոտ. երկիրը ծախեցին, հիմա էլ փարթի են անում. Լիդա Առուշանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիկին Աննան լուսավոր մարդ էր, մեզ միշտ ապրեցնում էր. ապրիլյան պատերшզմի հերոս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջերս լավ չէր զգում իրեն Աննան, ուշ-ուշ էր տանից դուրս գալիս. միշտ տղու մասին էր մտածում. հարազատ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննային մի քանի ամիս առաջ էի տեսել Եռաբլուրում.Ապրիլյան պատերազմի նահատակ Գրիգոր Հարությունյանի մայր | Բերման է ենթարկվել ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը Ամիրյան փողոցում բողոքի ակցիա էր իրականացնում | Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությունը «մտացածին» Հայերի ցեղաuպանnւթյան մասին | ՈՒՂԻՂ. Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկին վերջին հրաժեշտ են տալիս | Աբբաս Արաղչին Իրանի դիրքորոշումը պшտերազմի դադարեցման վերաբերյալ ներկայացրել է Պակիստանի բանակի հրամանատարին | Զելենսկին առաջարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել | Ինֆորմացիան ճշտում ենք, արձագանքը կլինի. Սիմոնյանը՝ Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցու մասին

Լրահոս

Ինչո՞ւ է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում, որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը՝ իր իսկ ձեռքով իրեն տեղափոխել անկյուն. Տիգրան Աբրահամյան

Մինչ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում մարդկանց համոզում է, որ արդեն իսկ խաղաղությունը հաստատված փաստ է, երկրից դուրս՝ օգտագործելով տարբեր ամբիոններ, բողոքում է, որ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ավելին՝ Փաշինյանին վշտացնում է այն հանգամանքը, որ Ալիևը խոսելով ՀՀ-Ադրբեջան բանակցություններից, Հայաստանը ներկայացնում է որպես կապիտուլյացիայի ենթարկված երկրի, իսկ իրեն էլ՝ անուղղակի կերպով որպես կապիտուլյանտի: Ճիշտ է՝ Փաշինյանը վերջում չի մոռանում ընդգծել, որ Ադրբեջանի պահվածքն իրեն «ոչ մի միլիմետր չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից», սակայն ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է:

Թեև առաջին հայացքից թվում էր, որ իշխանությունն իր ասելիքը կսահմանափակի ՄԱԿ-ի ամբիոնով, սակայն պարզվեց, որ կարիք կա դրա մասին խոսելու ԵԽԽՎ-ում, նաև ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստում, որտեղ փոխվարչապետ Գրիգորյանն ի պատասխան Ադրբեջանի վարչապետի ելույթի, հիշեցրել է, որ երկկողմ փաստաթղթերից բխում է, որ ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել Թրամպի ուղի ձևակերումը:

Համոզված եմ, որ իշխանությունը այս թեման չէր բարձրաձայնի, Ադրբեջանի իշխանությանը չէր արձագանքի, եթե բանակցային գործընթացում լուրջ խնդիրներ ի հայտ եկած չլինեին: Ինչո՞ւ, որովհետև գործող իշխանության շահերից չի բխում՝ հակասելու սեփական խոսույթին և հրապարակավ խոստովանելու, որ Ադրբեջանն առկա պայմանավորվածություններից դուրս է գործում, հանրության իջեցված խաղաղության ուղերձների հիմքում ոչ թե փաստերն են, այլ անորոշ խոստումները, իսկ նրա բառապաշարը որևէ ձևով չի բխում լայն ժպիտներով լուսանկարների տրամաբանությունից:

Սրան զուգահեռ Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի շուրջ 4 տոկոսով ավելացման մասին, օկուպացված Քարվաճառում Ալիևը խոսում է ուժի միջոցով ադրբեջանական շահերի առաջ մղման ու բանակի արդիականացման մասին, իսկ սրան ի պատասխան, հայաստանյան իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակը որպես 5-րդ անիվ ուղարկում խորդանոց: Ինչո՞ւ է Ալիևը շարունակում կոշտ, հեգնական, վիրավորական բառապաշարը, որովհետև նրա մոտ գերիշխողը փառասիրությունն է և դիմացինին մինչև վերջ ոչնչացնելու մոլուցքը:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում, որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը՝ իր իսկ ձեռքով իրեն տեղափոխել անկյուն, որտեղ առավելագույնն ինչ դեռ կարողանում է անել՝ երկրի ներսում բռնատիրություն կառուցելն ու հասարակությանը կեղծիքի բլոկադայի մեջ պահելն է»,- ասաց Աբրահամյանն իր հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930