Skip to main content

Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրա վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան | Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան | Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը | Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան | Նոր ծրագիր բազմազավակ ընտանիքների համար. տան 100% սուբսիդավորում | Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր | Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներ | Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան | Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ | Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Աբրահամյան | Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր պատերազմ է հայի ինքնության դեմ, արժեքների համար պայքարը պիտի շարունակել. Մրո | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր խմբերը ծաղկեպսակները դրեցին գնացին, ծնողներին հատուկկենտները մոտեցան. Ռոստոմյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթարս հիմա երևի ամուսնացած կլիներ, հաջողությունների հասած կլիներ. ինչ է կատարվում Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահը Եռաբլուրում

Լրահոս

Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով. Ռուբեն Մխիթարյան

Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով, այս մասին հայտարարել է պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

«Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է:

Թե ո՞ր երկրի քաղաքացի Փաշինյանի օրն է, դա այդքան էլ էական չէ: Էական է, որ քաղաքացի Փաշինյանը այս երկրի քաղաքացի չէ, քանզի իր համար այս երկիրը չկար, այս երկիրը իր պատկերացրած «Իրականը» չէր:

Այն չկար, քանի որ կար Արցախը: Այն չկար, քանի որ կար Սփյուռքը: Այն չկար, քանի որ կար ՀԱՊԿ-ը: Այն չկար, քանի որ կար Հայոց Ցեղասպանությունը, որը կար, որովհետև կային «մեծ գերտերությունների խարդավանքները», իսկ «խեղճ թուրքերն ի՞նչ անեին, ուզած չուզած» միլիոն ու կես հայ կոտորեցին, որոնց «ռուսները գցեցին իրենց գրպանը»: Այն չկար, որովհետև «նախկինները, թալանը, կոռուպցիան, անարդարությունը, մարդասպանությունները, ղարաբաղյան կլանը, լապատկով կռվող անտռուսիկմայկա զինվորները, Կաթողիկոսը, Սերժը, Ռոբերտը, Լևոնը, Վազգենը, Դեմիրճյանը, Քաջազնունին, Վարդան Մամիկոնյանը, Տրդատը, Տիգրան Մեծը, Հայկ Նահապետը, Ադամը, դինոզավրերը, մեծ պայթյունը…»:

Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է: Այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով»,- նշել է Մխիթարյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև