Skip to main content

Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան | Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը | Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան | Նոր ծրագիր բազմազավակ ընտանիքների համար. տան 100% սուբսիդավորում | Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր | Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներ | Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան | Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ | Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Աբրահամյան | Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր պատերազմ է հայի ինքնության դեմ, արժեքների համար պայքարը պիտի շարունակել. Մրո | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիր խմբերը ծաղկեպսակները դրեցին գնացին, ծնողներին հատուկկենտները մոտեցան. Ռոստոմյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթարս հիմա երևի ամուսնացած կլիներ, հաջողությունների հասած կլիներ. ինչ է կատարվում Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահը Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը մենք պահում էինք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ. Արցախի ԱԺ նախագահ

Լրահոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությունը «մտացածին» Հայերի ցեղաuպանnւթյան մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությունը «մտացածին» հայերի ցեղասպանության մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այխան Հաջիզադեն նշել է, որ հասարակական գործիչները պետք է իրենց պատասխանատու պահեն, զերծ մնան ապատեղեկատվություն տարածելուց և քաղաքականապես դրդապատճառված ու պատմականորեն կեղծ հայտարարություններով պառակտումը խորացնելու փոխարեն՝ նպաստեն հաշտեցմանը։

«Մենք մերժում ենք Ձեր սադրիչ հայտարարությունը։ Նման արտահայտությունները վկայում են «տարածաշրջանի պատմության և իրողությունների անբավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում են փաստերը քաղաքական նպատակներով»։ 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր «միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն։

2023 թվականին իրականացված հակաահաբեկչական միջոցառումներն «ավարտվեցին 30 տարվա ապօրինի օկուպացիայից հետո Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնմամբ»։ Տեղահանման մասին պնդումներն անտեսում են այն փաստը, որ հայ բնակիչներին առաջարկվել է վերաինտեգրում, լիակատար իրավահավասարություն և անվտանգության երաշխիքներ։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն, որ ընտրված պաշտոնյան, անտեսելով «օկուպացիայի ժամանակաշրջանում հարյուր հազարավոր ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումներն ու զանգվածային սպանությունները, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը», առաջ է մղում միակողմանի նարատիվներ։ Նման անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և պետք է անհապաղ հեռացվեն»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշենք, որ Զոհրան Մամդանին իր խոսքում դատապարտել է 2020 թվականին ադրբեջանա-թուրքական զորքերի հարձակումը Արցախի վրա՝ նշելով, որ դա 1915 թվականի Հայերի ցեղասպանության շարունակումն է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև