Skip to main content

Կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին. Հովասափյան | Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները Ծառուկյանին պարտք են 14,5 մլն դոլար, բայց հիմա այլ իրականություն են ներկայացնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական իշխանը որակական խնդիր չունի. պետությունից աջակցություն ենք խնդրում. ձկնաբույծ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք լինի՝ վրաններով ստեղ կնստենք, ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, հարցը պիտի լուծվի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո խելագար չե՞ն` գան, ներդրում անեն մի երկրում, որտեղ մի խելագար խլում է ամեն ինչ. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանդիտական, ռեյդերական գործողություններ են անում, ակնհայտ քաղաքական խուժանություն. Աբովյան | «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագուայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»

Լրահոս

ԱԺ-ն օրակարգում չընդգրկեց «Պատիվ ունեմ»-ի՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը

Ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 24, դեմ՝ 48, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, նշել է, որ դրա նպատակը իշխանության նկատմամբ իմպիչմենտին հասնելն է․

Մամիջանյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ էր կազմակերպել, որի ընթացքում, ըստ պատգամավորի, ապահովվել է ընդդիմադիր հանրային դաշտի գրեթե ամբողջական կոնսոլիդացիա թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի շրջանակներում։

Մամիջանյանի խոսքով՝ վերջին օրերի իրադարձություններն էլ ցույց են տալիս, որ գործող իշխանություններին անհրաժեշտ է հեռացնել օր առաջ, իսկ դրա միակ գործիքն իմպիչմենտն է։

Նա հայտնեց, որ իմփիչմենթի գործընթացը նախաձեռնելու պահին ձևաթղթի տակ ստորագրել էր 6 պատգամավոր, իսկ այժմ ստորագրությունների թիվը հասել է 34-ի։

«Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը (խմբ. ԱԺ անկախ պատգամավորներ, որոնք դուրս են եկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից) չեն խոչընդոտելու գործընթացին, քննարկումները շարունակվում են»,-հավելեց պատգամավորը։

Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հաստատեց, որ հանդիպել է Հայկ Մամիջանյանի հետ։

«Այո, մենք հանդիպել ենք և ասել ենք, որ չենք խոչընդոտի գործընթացին, չենք տորպեդահարի դրա քննարկումը, սակայն դեռ կան հարցեր, որոնք պետք է քննարկենք։ Այս պահին ձեռնպահ կքվեարկենք»,-նշեց նա։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդգծեց, որ ներկայացված փաստաթուղթը քաղաքական բնույթի է և իրավական հետևանք չի կարող ունենալ։

«Հայտարարությունը ներառում էր իրարամերժ դատողություններ և չի կարող հիմք հանդիսանալ Կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու համար։ Ըստ կանոնակարգի՝ նման գործընթացը սկսվում է համապատասխան դիմումների առկայությամբ, ոչ թե քաղաքական հայտարարությամբ։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը լիարժեք աջակցում է հայտարարությանը։

«Փաստաթղթում արտացոլված հիմնավորումները բավարար են Կառավարությանը տուն ուղարկելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար»,-ասաց նա։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։

«Դեմ ենք քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս նախագծին և նման բոլոր մեռելածին փորձերին, որոնք կարող են հայտնվել ԱԺ օրակարգում տարատեսակ ձևաչափերով՝ հայտարարություններով կամ այլ աճպարարություններով»,-նշեց նա։

Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր նախաձեռնել 2025 թվականի հունսին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Այդ ժամանակ համապատասխան ձևաթղթի տակ ստորագրել էին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորները, մինչդեռ խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։ Նույն պահին վարչապետի իմպիչմենտի գործընթաց էին սկսել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Նրանք նույնպես չստացան ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը։ «Հայաստան» խմբակցությունը միայն 2025 թվականի սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ միանում է «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտին՝ տրամադրելով իր 28 պատգամավորների ստորագրությունները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031