Skip to main content

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լրագրողը կրակի մեջ, հրթիռակոծության տակ ի՞նչ պետք է անի | Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է | Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը | Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում | «20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնությունը, իրական խնդիրների ուսումնասիրության և հիմնավորված լուծումներ առաջարկելու արդյունքում ձևավորված ծրագիր է․ Մեսրոպ Հովհաննիսյան | 40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ | Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար | Ունեմ շուրջ 500 չկարդացած նամակ, արձագանքը կարող է ուշանալ․ Նիկոլ Փաշինյան | Ընկել էին Սամվել Կարապետյանի ոտքերը, որ ՀԷՑ-ը գներ․ Վահե Աղաջանյան | Վեց տարի ծանր ապրումների ու կարոտի մեջ. Գայանե Արզումանյան | Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նախալեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն | ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին Սարգսյա՞նն էր ասել` կստորագրեք Նիկոլի վարչապետության տակ. Աննա Մկրտչյան | 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

Լրահոս

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները (տեսանյութ)

2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին, և հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել: Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, որը շուկայում հնարավոր է ձեռք բերել՝ նվազել է 15%-ով, նախկին 1 լիտրի դիմաց՝ 510 դրամի փոխարեն 430 դրամ: 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, դիզվառելիքի գինը այս ընթացքում նվազել է 2 տոկոսով, իսկ ռեգուլյար բենզինի գինը դեկտեմբերի համեմատ նվազել է 8 տոկոսով: Եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է: Այս ամենը խաղաղության  օրակարգի արդյունքներն են, ինչպես ընդունված է ասել՝ խաղաղության օգուտները: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, պետք է նաև ընդունել որ այս ընթացքում և Ադրբեջանում, և Հայաստանում քննադատություն կա: Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում ու փողերը ուղարկում Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա: Ադրբեջանում ասում են՝ բենզինը ու դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա: Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չէ, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ինստիտուցիոնալ: Այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն, պետք է արձանագրել նաև, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում ու քաջալերում են այն ընկերությունները և շրջանակները, ովքեր դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել, ու նրանք հիմա ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են այդ մոնոպոլյաները, որոնք փաստացի վերանալու են ու օգտվելու են ՀՀ քաղաքացիները»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը նշել է, որ սա խաղաղություն է ու մենք պետք է սովորենք այդ խաղաղութանը. «Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք, և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը և ուրախությամբ եմ արձանագրում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև