Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լրագրողը կրակի մեջ, հրթիռակոծության տակ ի՞նչ պետք է անի | Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է | Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը | Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում | «20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնությունը, իրական խնդիրների ուսումնասիրության և հիմնավորված լուծումներ առաջարկելու արդյունքում ձևավորված ծրագիր է․ Մեսրոպ Հովհաննիսյան | 40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ | Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար | Ունեմ շուրջ 500 չկարդացած նամակ, արձագանքը կարող է ուշանալ․ Նիկոլ Փաշինյան | Ընկել էին Սամվել Կարապետյանի ոտքերը, որ ՀԷՑ-ը գներ․ Վահե Աղաջանյան | Վեց տարի ծանր ապրումների ու կարոտի մեջ. Գայանե Արզումանյան | Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նախալեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն | ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին Սարգսյա՞նն էր ասել` կստորագրեք Նիկոլի վարչապետության տակ. Աննա Մկրտչյան | 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ | Չեմ բացառի, որ հանդիպում կկայանա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

12 երեխա ունեն Հովհաննիսյանները․ նրանք երդվել էին՝ նահատակ ընկերների անուններով զավակներ ունենալ

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը այցելել է Խարբերդ, որտեղ Արմենուհի  և Գագիկ Հովհաննիսյանների բազմազավակ ընտանիքն է ապրում։ Կարապետյանը նրանց անվանել է մեր ժամանակի հերոսներ։

«Ինչո՞վ են նրանք մեզ համար հերոսներ․ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին նրանք երկուսով կարևոր ու խորհրդանշական որոշում են կայացրել․ երդվել են, որ իրենց զոհված ընկերների անուններով երեխաներ կունենան, որպեսզի հայ ազգը շարունակի ապրել, և այդ մարդկանց հետքը մնա մեր ազգի մեջ։ Այսօր Հովհաննիսյանների ընտանիքը ունի 12 երեխա՝ 7 տղա և 5 աղջիկ։

Ես ուզում եմ, որ մենք բոլորս օրինակ վերցնենք այս ընտանիքից՝  բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի  կերպար  Գագիկ Հովհաննիսյանից, և նրա տիկնոջից՝ հայ կնոջ կերպարի օրինակ տիկին Արմենուհուց։ Կուզենայի, որ մենք մեր երկրում այնպիսի ապագա կառուցենք, որ այսպիսի ընտանիքները չունենան ոչ մի խնդիր՝ ո՛չ ձմռանը կոմունալ վճարների հետ կապված, ո՛չ ընտանիքի ապրուստը ապահովելու հարցում, քանի որ նրանք ամեն ինչ տվել են մեր հայրենիքին»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև