Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կանի ամեն ինչ, բայց ի հեճուկս ամենի` հաջողելու ենք. Հայկ Մամիջանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա Շուշանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունները տեղի են տալու հանրային մեծ ճնշման պայմաններում. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհավորում եմ. Փաշինյանն իր կործնաարար գործով միավորեց ընդդիմությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի հետ կան կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք, դեմները պետք է առնել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտերում բունտ է հասունանում, ու՞ր է նայում Սրբուհի Գալյանը | Նարեկ Կարապետյանը կոչ է անում մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Սահմանադրության հարցի շուրջ | Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները | Ով էլ ապագայում ձեռք բերի ՀԷՑ-ը, ով էլ լինի իշխանության, միևնույնն է, ՀէՑ-ը վերադարձվելու է իր օրինական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան | Օձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս | Լոռու մարզում՝ Վարդաբլուր գյուղում, հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու մարմին՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսի ծակшծ-կտրшծ վնաuվածքներով | Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել․ Գևորգ Էմին-Տերյան | Մի՛ փորձեք ձեր դատարկ խոսքերով ապացուցել այն, ինչ ձեր գործերով չեք կարողանում հաստատել․ Սերոբ Գասպարյան | Զանգվածային լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի․ Լիլիթ Գալստյան | Երևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Լրահոս

Խաչատուրյանի ելույթը Դավոսում, որտեղ նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Ալիևին, չի կարելի դիտարկել որպես սովորական դիվանագիտական ժեստ․ քաղաքագետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և նույնիսկ հայցել է նրա ներողամտությունը, չի կարելի դիտարկել որպես սովորական դիվանագիտական ժեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Խնդիրը ոչ թե շնորհակալություն հայտնելն է, այլ այն, թե ինչ գործընթացի համար է այն հնչում։ Երբ հայ–ադրբեջանական կարգավորման հիմքում ընկած են ռազմական ճնշումը, ուժի կիրառման շարունակական սպառնալիքը, Արցախի հայաթափման փաստացի լեգիտիմացումը և Հայաստանի նկատմամբ բաց ու քողարկված շանտաժը, այդ պայմաններում Ադրբեջանի նախագահի նկատմամբ հրապարակային շնորհակալությունը վերածվում է ոչ թե խաղաղասիրության, այլ պարտության քաղաքական արդարացման։

Խաչատուրյանի խոսքում օգտագործվող «քաղաքական կամք» ձևակերպումը փաստացի խեղաթյուրում է իրականությունը։ Քաղաքական կամքը ենթադրում է սուբյեկտություն, ընտրության հնարավորություն և հավասար պայմաններ։ Մինչդեռ հայ–ադրբեջանական գործընթացում Հայաստանը գործել է ոչ թե սեփական կամքով, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուժի կիրառման սպառնալիքի ներքո պարտադրված զիջումները ներկայացնել որպես երկկողմ խաղաղության կամքի արդյունք նշանակում է վերաձևել քաղաքական իրականությունը՝ մաքրելով ագրեսիայի պատասխանատվությունը և նորմալացնելով պարտված կողմի դիրքը։

Դավոսում հնչած այս ելույթը ակամա հիշեցնում է սովետական անցյալը, երբ միութենական հանրապետությունների ղեկավարները մրցում էին ՍՄԿԿ Գլխավոր քարտուղարին քծնելու մեջ՝ սեփական կախվածությունը ներկայացնելով որպես «եղբայրական միասնություն»։ Այսօր այդ մոդելը վերարտադրվում է նոր ձևով․ նախկին սովետական (ռուսական) պատրոնաժի փոխարեն ձևավորվում է ադրբեջանական գործոնից բխող քաղաքական ենթագիտակցություն, որտեղ Հայաստանի ղեկավարը իրեն չի տեսնում որպես հավասար կողմ, այլ որպես պարտադրված «խաղաղության գործընթացի» ենթակա։

Իհարկե, ներկայիս համատեքստը ավելի շատ կապված է տարածաշրջանային հաշվեկշռի փոփոխության հետ, որտեղ Ադրբեջանը ուժեղացրել է դիրքերը, իսկ Հայաստանը փորձում է ադապտացվել նոր ստատուս-քվոյին:

Խաչատուրյանի խոսքը չի կարելի բացատրել դիվանագիտական անփութությամբ։ Այն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծի մեջ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես ռազմավարական ընտրություն, զիջումը՝ որպես իրատեսություն, իսկ դիմադրության բացակայությունը՝ որպես քաղաքական հասունություն։

Դավոսում հնչած շնորհակալությունները պարտության փիլիսոփայության խոսքային դրսևորում են, որը վտանգավոր է ոչ միայն ներկա բանակցային գործընթացի, այլև Հայաստանի պետական ինքնագիտակցության համար։ Երբ պետության ղեկավարը հրապարակային շնորհակալություն է հայտնում այն կողմին, որը խնդիրները լուծում է ուժի լեզվով, դա նշանակում է, որ խնդիրը այլևս բանակցությունների բովանդակությունը չէ, այլ իշխանության պատկերացումն իր դերի, իր պետության սուբյեկտայնության և արժանապատվության մասին»,-գրել է Սուրենյանցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև