Skip to main content

ԱԺ նախագահն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները | Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են | «Հայաստան» խմբակցության անդամները ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ | Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ․ Փաշինյանը՝ Փարիզում | Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետш է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա սպանդ է. ուզում են` սոված մեռնենք. քանդում են Շինարարների կրպակները | Հայ գերիները Բաքվում սարսափելի պայմաններում են՝ անպատկերացնելի, բառերով հնարավոր չէ նկարագրել. Մանե Թանդիլյան | Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին | Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի | Այս պահին ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ՝ կալшնքի պատճառով. փաստաբանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով | Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել | Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը | Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբրի 27 եք բացում, գործս նայեք, թե՞ Հովսեփյանի, Ջհանգիրյանի տրձակով կոմպրոմատներից եք վախենում

Լրահոս

«TRIPP» նախագիծը և «Զանգեզուրի միջանցքը» կենսական դեր են խաղում տարածաշրջանային կապերում. Ալիևը՝ Թրամփի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Նշելով, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է տիրում, Ալիևը նշել է, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների բարելավման մեջ։ Այս առումով նա ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը։

Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP նախագիծը, կենսական դեր են խաղում տարածաշրջանային կապերում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» կարևորությանը՝ նշելով այս կազմակերպության նշանակությունը Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և համաշխարհային հակամարտությունների լուծմանը նպաստելու գործում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև