Skip to main content

Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան

Լրահոս

Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան․ Վիգենին խոստացել են տուն տրամադրել․ Լինդա Էուլջեքչյան

Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։

«Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում»,– ասաց Լինդա Էուլջեքչյանը։

Նա նշեց, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն օր 3-4 ժամ խոսում են տեսազանգով։

Լինդա Էուլջեքչյանը նշեց, որ ամուսինն ուզում է մնալ և ապրել Հայաստանում, չի ուզում վերադառնալ Լիբանան, և միակ պատճառը, որի համար պիտի մեկնի, որդու հարսանիքն է։ Այդ նպատակով Վիգենը մտադիր է Լիբանան մեկնել ընդամենը մեկ շաբաթով, իսկ հետո նորից վերադառնալ Երևան։

«Մենք չէինք կարող տոմսեր գնել ընտանիքի բոլոր անդամների համար, որպեսզի հարսանիքը Հայաստանում անեինք, և այդ պատճառով հանդիսությունը Լիբանանում կկայանա»,– ընդգծեց նա։

Նրա խոսքով` հարսանիքի ստույգ օրը դեռ հայտնի չէ, քանի որ ամուսինը պետք է Լիբանան հասնի և այդ հարցը քննարկի որդու հարսնացուի ընտանիքի հետ։

«Ի սկզբանե՝ մինչև Վիգենի ազատ արձակվելը, հարսանիքը նշանակված էր փետրվարի վերջին, սակայն երբ նա հորից հաղորդագրություն ստացավ ազատ արձակվելու մասին, քահանային խնդրեց, որ օրը փոխվի»,– պատմեց Լինդան։

Նա տեղեկացրեց, որ հանդիպել են նաև ՀՀ–ում Լիբանանի դեսպանի հետ, քանի որ մտավախություն ունեին, որ փաստաթղթերի բացակայության պատճառով Վիգենին կարող են ձերբակալել Լիբանան ժամանելուն պես։ Դեսպանը նրանց վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա` Վիգենը կարող է ազատ մուտք գործել երկիր։

«Մենք կարող ենք Լիբանան մեկնել ցանկացած ժամանակ, բայց այս պահին Վիգենը որևէ փաստաթուղթ չունի։ Նրա հայկական անձնագիրն առգրավել է ադրբեջանական կողմը, իսկ լիբանանյան անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է չորս տարի առաջ։ Հիմա ո՛չ անձնագիր ունի, ո՛չ անձը հաստատող փաստաթուղթ։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կտրամադրվեն նրա գործի քննությունից հետո»,– ասաց կինը։

Ինչ վերաբերում է Վիգենի ինքնազգացողությանը, ապա Լինդայի խոսքով` ամուսինն ընդհանուր առմամբ լավ է, ուրախ է, որ ազատ է, սակայն առողջական լուրջ խնդիրներ ունի։

«Ստացած հարվածների հետևանքով մի ականջը լրիվ խլացել է։ Բացի այդ, նրան անհանգստացնում են մեջքի և պարանոցի ցավերը, և բուժումը պետք է շարունակվի»,– նշեց Էուլջեքչյանի կինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14–ին ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը։ Հաջորդ օրը` հունվարի 15–ին, ամուսնուն տեսնելու համար Հայաստան եկավ նրա կինը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14–ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:

Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև