Skip to main content

Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան | Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան | Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է | Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին | Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան | ԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախիջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձը | Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհամբեր սպասում եմ Փաշինյանի հետ հանդիպմանը, նա բացառիկ մարդ է. Թրամփ | ՈՒՂԻՂ. Տրվում է ԹՐԻՓՓ գործնական մեկնարկը, Թրամփը շնորհավորվում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկիչների հետ չենք բանակցում. քանի՞ անգամ կարելի է ասել. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանին

Լրահոս

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է․ Գագիկ Ծառուկյան

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է։

Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Ներքին համերաշխություն․

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է։ Ասում եմ պարզ, առանց ձևականությունների. մեր հանրության այսօրվա վիճակը, մեր երկրում տիրող անթույլատրելի մթնոլորտը մեզ բերելու են նոր խնդիրներ, նոր կորուստներ և թույլ չեն տալու հասնել որևէ դրական արդյունքի։

Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով ու բաց, անկեղծորեն խոսեմ մարդկանց հետ առաջին հերթին հենց սրա շուրջ, փորձելու եմ այս գաղափարի կարևորությունը հասցնել բոլորին։

Հայաստանի վերականգնումը, ազգային վերածնունդը սկսվելու են այն պահից, երբ մենք անենք առաջին կարևորագույն քայլը՝ գնանք ներքին համերաշխության։

Կյանքի բոլոր ոլորտներում՝ կենցաղից մինչև քաղաքականություն, մեզ պետք են համակեցության նոր կանոններ։ Ամեն ինչ սկսվում է պարզ քայլերից։

Մենք պետք է սկսենք իրար լսել, իրար հարգել, պատրաստ լինել թե´ ներելու, թե´ ներողություն խնդրելու։

Զիջելն ամոթ չէ, զիջելը վստահության և ինքնահարգանքի նշան է։

Ինձ խոր մտահոգություն է պատճառում այն ագրեսիան, որ կա մեր մեջ։

Մենք սկսել ենք իրար թշնամու պես վերաբերվել։ Տարօրինակ բան է. թշնամու հետ սկսել ենք հաշտեցման գործընթաց, իսկ երկրի ներսում, ժողովրդի մեջ խրախուսում ենք իրար հանդեպ թշնամանքը։ Սա մեր շահերից չի բխում։ Սա անտրամաբանական է։

Կենցաղային հողի վրա սահմռկեցուցիչ դեպքերը, պատմությունները, որ ամեն օր տեղի են ունենում մեր քաղաքներում ու գյուղերում, նորմալ մարդուն չեն կարող անտարբեր թողնել։ Սա ձևավորված մթնոլորտի ու շատ կարևոր բացթողման ուղիղ հետևանքն է։

Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց՝ անկախ քաղաքական և բոլոր մյուս տարաձայնություններից, գնալ հենց այս ուղղությամբ։

Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն։

Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի. դա թշնամու ցանկությունն է։

Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը. այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող դրոշ՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների։

Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափար ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում։

Այսքան աղետներից ու կորուստներից հետո մենք պետք է առաջ գնանք ներհայկական նոր օրենքներով։ Աշխարհի ո´ր ծայրում էլ լինի՝ հայը հային պետք է օգնի, աջակցի, նպաստի նրա հաջողությանը։ Մեկ հայի հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Այս գիտակցումը մեզ կօգնի հաղթահարել  վնասաբեր թշնամանքը։

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու ներքին ուժին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30