Skip to main content

Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի

Լրահոս

Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին

Civilnet.am-ը գրում է․ «Արցախի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) փետրվարի 26-ին քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։ Ջալավյանը պահանջում է հրապարակային հերքում և 500,000 դրամ փոխհատուցում։ Հայցը վերաբերում է 2026-ի փետրվարի 5-ին Ֆեյսբուքում Ռոման Բաղդասարյանի գրառումներին, որտեղ նա պնդել էր, թե Կարեն Ջալավյանը զինվորներից գողացել է սնունդ, նրանց պահել առանց ջրի, «Եղնիկներում» նվաստացրել և սովի մատնել զինվորներին, ինչպես նաև իբր ատել է Հայաստանից եկած զինվորներին։

Ջալավյանը հայցով պահանջում է, որ Ռոման Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջերում հրապարակի տեսաուղերձ և գրավոր հայտարարություն։ Հերքման տեքստում նա պետք է հայտարարի, որ իր տարածած տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է նաև, որ հերքման հրապարակումը պետք է պահպանվի էջերում անժամկետ և լինի հանրամատչելի։ «Դատալեքս» համակարգում գործի քննության ժամկետների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։ Սա առաջին դեպքը չէ, երբ արցախցիները հայց են ներկայացնում ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի։ Անցած տարվա ապրիլին «Արցախի միություն» կազմակերպությունը հայց էր ներկայացրել Ռոման Բաղդասարյանի դեմ՝ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսքի» հոդվածով (Քրեական օրենսգրքի 329-րդ հոդված):

Այն ժամանակ Դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Ռոման Բաղդասարյանի վերաբերյալ հաղոդումը վարույթ է ըդնունվել, հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։ Ռոման Բաղդասարյանը 2025-ի ապրիլի 8-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «օգնություն ստացել են ազնիվ մարդիկ, ովքեր հանցագործություններ չեն կատարել։ Նրանց թիվը կազմում է Արցախից բռնի տեղահանվածների մոտ 12-14 տոկոսը»։ Բաղդասարյանը չէր սահմանափակվել սրանով։

Նա պնդել էր, որ օգնություն են ստացել «1000 ղարաբաղցի սպա, որոնք սպանել են խաղաղ երևանցիների» և «ղարաբաղցի սպաներ, ովքեր դիտավորյալ սպանել են մեր զինվորներին»։ Գործարար Սամվել Կարապետյանը Ռոման Բաղդասարյանի դեմ ևս քաղաքացիական հայցեր է ներկայացրել՝ պահանջելով հրապարակային հերքում, ներողություն և փոխհատուցում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև