ՀՀ տարածքում կրшկոցներ, պшյթյուններ չեն արձանագրվել․ ՊՆ | Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան | Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան | «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ | Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու. ադրբեջանագետ | Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան | Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը». Ալիև | Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև | Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան | Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը | Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան | Ադրբեջանի ՊՆ-ն էլ է դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է պատասխան միջոցառումներ | Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար | Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան

Լրահոս

Անիմաստ է մեղավորներ փնտրել կամ խոսել դավաճանությունների մասին. յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի հայրենասերն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Կաթիմերինի» օրաթերթին` ամփոփելով Հունաստան կատարած պետական այցը։ Հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահը նկատել է, որ բազմաթիվ հայ սպաներ են կրթություն ստացել Հունաստանում, սա շարունակական գործընթաց է, հունական ռազմական հաստատությունների շրջանավարտները մեծ հարգանք են վայելում ՀՀ զինված ուժերում։ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ այս համագործակցությունը պետք է շարունակվի։

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որն ամբողջությամբ «Արմենպրես»-ը ներկայացրել է:

Վերջին անգամ Հայաստանի ղեկավարի այցըՀունաստան տեղի է ունեցել 2016 թվականին։Ինչպե՞ս են զարգացել երկկողմհարաբերությունները վերջին տասնամյակումև որոնք են Ձեր այցի նպատակները։

Հայաստան–Հունաստան հարաբերությունները ես չեմ հաստատել․ դա մեր ժողովուրդների որոշումն է՝ հիմնված մեր պատմության և ճակատագրի վրա։ Այսօր մենք հնարավորություն ունենք բովանդակային քննարկումներ վարելու և ներկայացնելու մեր հարցերը։ Այդ առումով հանդիպումները իսկապես հաջող էին։ Իսկ երբ գալիս ես Աթենք, պարտադիր է նաև հաղորդակցվել այն մշակույթի հետ, որն արտահայտում է այս քաղաքը։ Ձեզ համար, գուցե, դա սովորական է, բայց մեզ համար բացառիկ և շատ կարևոր։

Ձեր կառավարությունը ռազմավարականնպատակ է դրել Հայաստանը վերածելտարածաշրջանային էներգետիկ և տարանցիկհանգույցի՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծիշրջանակում։ Ինչպե՞ս դա կազդի Հայաստանիդերի վրա տարածաշրջանում։

Մենք միշտ հետաքրքրված ենք եղել էներգետիկ ոլորտով և մեր տարածաշրջանի դերով՝ որպես էներգետիկ հանգույց դեպի Եվրոպա։ Վերջին տարիներին բախվել ենք որոշ մարտահրավերների։ Երեք տարի առաջ Ադրբեջանը ներկայացրեց իր կանաչ էներգիայի արտահանման ծրագրերը դեպի Եվրոպա՝ առանց Հայաստանի մասնակցության։

2024 թվականին «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) միջազգային գագաթնաժողովում ես հստակ բարձրաձայնեցի Հայաստանի ներգրավման հարցը։ Եվրոպական Միության ղեկավարությունը դրան աջակցեց։ Հատկապես Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանը պետք է ընդգրկվի։ Սա մեզ համար իրական հնարավորություն է։

Հայաստանն ունի զգալի ներուժ։ Մենք ունենք կանաչ էներգիայի ավելցուկ և փնտրում ենք դրա արդյունավետ օգտագործման ուղիներ։ Արևային հզորությունները գրեթե տասնապատկվել են՝ կազմելով մեր էներգետիկ հաշվեկշռի 16%-ը՝ 2030 թվականի համար նախատեսված նպատակին հասնելով ավելի վաղ։

Կառավարության քաղաքականությունը այնքան գրավիչ էր, որ մասնավոր հատվածը շատ արագ արձագանքեց և ակտիվացավ։ Սակայն այսօր մենք բախվում ենք գործնական մի խնդրի՝ ամռան ամիսներին արտադրում ենք մեծ քանակությամբ արևային էներգիա, սակայն չունենք բավարար պահեստավորման կարողություններ։ Այն ամբողջությամբ արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ կլինի սահմանափակել ջերմային էլեկտրակայանների աշխատանքը։ Այնուամենայնիվ, սա խնդիր է, որը հնարավոր է լուծել։

–Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ԻրականՀայաստան» հայեցակարգի հիման վրա, որտեղ հայրենասիրությունն ու պատմականհիշողությունը տարանջատվում են«պատմական Հայաստանի» գաղափարից, ինչպե՞ս եք սահմանում ժամանակակիցհայկական ինքնությունը և որո՞նք են ձերերկրի հիմնական առաջնահերթությունները։

Այս հարցը մասամբ քննարկել եմ նաև Հունաստանի Հանրապետության նախագահի հետ։ Կան խմբեր, որոնց համար հիմնական հենակետը պատմական հիշողությունն է։ Եվ հիշողությունը կարևոր է․ այն չի մոռացվում, և որևէ մեկը չի կարող ստիպել մոռանալ այն։ Սակայն իրական կյանքն ունի իր պահանջները։ Պատմական հիշողությունը չպետք է խոչընդոտի մեր երկրների զարգացմանն ու բարեկեցությանը ձգտելուն։ Հարցը հավասարակշռության մեջ է։

Անիմաստ է մեղավորներ փնտրել կամ խոսել դավաճանությունների մասին։ Յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի հայրենասերն է։ Անձամբ ես ինձ թույլ չեմ տալիս առաջնորդվել կարծրատիպային դատողություններով։ Կան տարբեր տեսակետներ և իրավիճակի տարբեր գնահատականներ։ Կարևորը քաղաքական պատասխանատվությունն է։ Ութ կամ ինը ամիս առաջ քչերը կհավատային, որ կկարողանանք խաղաղության գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, սակայն միջազգային աջակցությամբ մեզ հաջողվեց առաջ շարժվել։

2025 թվականի օգոստոսիննախաստորագրվեց 17 հոդվածից բաղկացածխաղաղության համաձայնագիր Հայաստանիև Ադրբեջանի միջև, որը ներքինարձագանքներ առաջացրեց։ Ինչպե՞ս ենայսօր ձևավորվում տարածաշրջանայինգործընթացները։

Այսօր տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական և տեսանելի հնարավորություն։ Արդեն ավելի քան մեկ տարի սահմաններին կրակոցներ չկան։ Փոխարենը՝ սկսվել են առևտրային փոխանակումներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումներ Բաքվում և Երևանում։

Վերջերս ադրբեջանական պատվիրակությունը հատեց սահմանը արդեն սահմանազատված հատվածով և մասնակցեց խոշոր միջոցառման։ Նման նախաձեռնություններ, այդ թվում՝ եվրոպական երկրների և երիտասարդների մասնակցությամբ, իրականացվել են հանգիստ և առանց խնդիրների։ Սրանք շոշափելի առաջընթացի նշաններ են։

Սակայն դա չի նշանակում, որ պետք է հանգստանանք։ Կան նաև ներքին հոռետեսական ձայներ և երկրի ապագայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ։ Կարևորը այն է, որ ամեն ինչ կատարվում է բաց և հրապարակային։ Գաղտնիություն չկա։ Կան տարբեր կարծիքներ, բայց գործընթացները թափանցիկ են։

Հունվարի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարը և նրա ամերիկացի գործընկերը ստորագրեցին ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նույն ամսին թողարկեցինք պետական պարտատոմսեր՝ 50 միլիարդ դրամ արժողությամբ (մոտ 120 միլիոն դոլար)։ Պահանջարկը եռապատիկ էր՝ հասնելով 150 միլիարդ դրամի։ Վերջնական տոկոսադրույքը կազմեց 8,06%։ Եզրակացությունը հստակ է․ տնտեսական ռազմավարության նկատմամբ վստահությունն անմիջականորեն կապված է քաղաքական կայունության և կառավարության նկատմամբ վստահության հետ։

Ինչպե՞ս են Ուկրաինայի պատերազմիզարգացումները ազդում Հայաստանիռազմավարության և անվտանգության վրա՝հաշվի առնելով, որ նկատվում է ձեր երկրիշրջադարձը դեպի ԵՄ և ԱՄՆ։

Իրականում այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, այս կամ այն կերպ անմիջականորեն ազդում է մեզ վրա։ Ուկրաինայում ապրում է շուրջ 500,000 հայ, իսկ Ռուսաստանում՝ գրեթե 2 միլիոն։ Ցավոք, այսօր նրանք գտնվում են հակադիր ճամբարներում։ Սա հաճախ հրապարակավ չի ասվում, բայց դա ցավ է, որը մենք բոլորս զգում ենք։

Սա է պատճառը, որ մենք չենք ընտրում որևէ կողմ և պնդում ենք խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, կա հիմնարար սկզբունք, որը պետք է քննարկվի։ Ադրբեջանի հետ մենք համաձայնության եկանք մի կարևոր հարցում, որից հայկական կողմը նախկինում խուսափում էր՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Կարծում եմ՝ հետխորհրդային տարածքում տարաձայնությունների լուծման համար անհրաժեշտ է ընդհանուր հիմք։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր պետություն կարող է տարածքային պահանջներ ներկայացնել մյուսների նկատմամբ։ Բալթյան երկրները, օրինակ, շարժվեցին հստակ սկզբունքներով, անդամակցեցին Եվրոպական Միությանը և ապահովեցին իրենց անվտանգությունը։

Սա այն ուղղությունն է, որը պետք է առաջնորդի մեզ։ Բոլորս սպասում ենք բանակցությունների ավարտին, ինչը վճռորոշ կլինի։ Եվ երբ միջնորդում ենք կամ դիրքորոշումներ ենք ձևակերպում, պարտավոր ենք լինել առավելագույնս զգույշ։ Հիմնական սկզբունքը պետք է լինի մեկը՝ չվնասել։

Ձեր այցի ընթացքում հանդիպեցիք նաևՀունաստանի քաղաքական ղեկավարությաններկայացուցիչների հետ։ Որո՞նք են այնոլորտները, որտեղ տեսնում եք երկկողմհամագործակցության խորացմանհնարավորություններ։

Բոլոր ոլորտներում՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, գիտություն, զբոսաշրջություն։ Հայաստանը փոխվել է։ Մեր քաղաքական նպատակներն այժմ ունեն նոր շրջանակ։ Այդ պատճառով պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։

Տնտեսական ոլորտում արդեն ունենք կարևոր համաձայնագրեր ԱՄՆ-ի և «NVIDIA» ընկերության հետ։ Իրականացնում ենք արհեստական բանականության կենտրոնի ստեղծման նախագիծ։ Մինչև վերջերս խոսում էինք 500 միլիոն դոլարի ներդրումների մասին, այսօր խոսում ենք միլիարդների մասին։ Սա զարգացում է, որը պահանջում է լուրջ պատրաստվածություն և ներգրավման կարողություն, բայց նաև հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ խոշոր ընկերությունների համար։

Ամենակարևորն այն է, որ արդեն ստացել ենք ԱՄՆ-ի թույլտվությունը NVIDIA-ի գերհզոր չիպերի ներմուծման համար, և բազմաթիվ ընկերություններ կարող են մասնակցել այդ գործընթացներին։

Առևտրային ակտիվությունն ավելի ու ավելի է ընդլայնվում։

Կրթությունն ու մշակույթը նույնպես առանցքային ուղղություններ են։ Մենք այցելեցինք Ակրոպոլիսի թանգարան, որտեղ Հայաստանի Հանրապետության Պատմության թանգարանի հետ ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Նույնը վերաբերում է նաև կրթության ոլորտին։

2026 թվականի համար Հայաստանի ևՀունաստանի միջև ստորագրված Ռազմականհամագործակցության վերաբերյալ ծրագրիցհետո, որը ներառում է նաև հատուկնշանակության ուժերի համատեղպատրաստություն, կարծում եք հնարավո”ր էավելի ամրապնդել պաշտպանականհամագործակցությունը։

Ջեյ Դի Վենսի այցից հետո Հայաստան, որտեղ ներկայացվեց նորագույն, բարձր տեխնոլոգիական անօդաչու սարք, ինչը մինչև մի քանի ամիս առաջ մեզ համար հասանելի չէր, հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են։ Այժմ առկա են հեռանկարներ պաշտպանության բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերական ոլորտում։

Սակայն ամենակարևորը մեր ավանդույթն ու փորձն են պաշտպանական ոլորտում։ Չպետք է մոռանանք, որ բազմաթիվ հայ սպաներ կրթություն են ստացել Հունաստանում։ Սա շարունակական գործընթաց է, և հունական ռազմական հաստատությունների շրջանավարտները մեծ հարգանք են վայելում մեր զինված ուժերում։ Այս համագործակցությունը պետք է շարունակվի։

Ձեր ծրագրում ընդգրկված էր նաև հանդիպումՀունաստանում հայկական համայնքի հետ։Ի՞նչ դեր եք վերապահում սփյուռքին ազգայինինքնության պահպանման գործում և ի՞նչուղերձ կցանկանայիք հղել Հունաստանումապրող այն երիտասարդ հայերին, ովքերերբեք չեն այցելել Հայաստան։

Մենք շատ ուրախ ենք, որ այժմ գործում են ամենօրյա ուղիղ չվերթներ Աթենք–Երևան ուղղությամբ ։ Համայնքի հետ հանդիպման ընթացքում մի երիտասարդ հարցրեց, թե ինչ կարող է անել Հայաստանի համար։ Ես պարզապես պատասխանեցի՝ գնել տոմս և գալ այցելելու։

Մենք նաև իրականացրել ենք վիզային հատուկ համաձայնություններ, որոնք հեշտացնում են թե՛ հայերի ելքը դեպի արտասահման, թե՛ օտարերկրացիների այցը Հայաստան։

Համայնքի հետ հանդիպումը բովանդակալից էր։ Կային սպասումներ և հարցեր՝ հիմնականում ներքաղաքական իրավիճակի, սահմանների, ինչպես նաև մեր հարևանների՝ հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031