Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Այն քաղաքացիները, որոնց ասում ենք ուղիղ 10,000 չի բարձրանում, հիմա 96,000 է միջին կենսաթոշակը, այդ բարձրացումից հետո կդառնա 105,000. Թորոսյանը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել թոշակների բարձրացման շուրջ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը նշել է, որ Կառավարության առաջիկա նիստում դե յուրե որոշում պետք է կայացվի թոշակները 10 000 դրամով բարձրացնելու վերաբերյալ և հետաքրքրվել, թե որ քաղաքացիներին է դա վերաբերում և որ քաղաքացիներին՝ ոչ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանել է, որ մոտավորապես 600 000 քաղաքացիների թոշակը բարձրանալու է ուղիղ 10 000 դրամով. «Մյուս հատվածի մեջ կան մարդիկ, որոնց դեպքում ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10 000-ը։ Եվ այստեղ կա բացատրություն՝ ինչով է դա պայմանավորված: Տարբեր բանաձևերով են հաշվարկվում կենսաթոշակները, և կան երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է: Այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում, և դրա արդյունքում ստացվում է, որ շատ զինծառայողների դեպքում, օրինակ, կենսաթոշակը կբարձրանա 15.000 դրամով: Ընդհուպ մինչև ունենք դեպքեր, որ ավելի, և շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաև արդեն բարձր է, 90.000 դրամից, կբարձրանա, ասենք՝ 5, 6, 7 հազար դրամով»:

Արսեն Թորոսյանը հավելել է. «Այն քաղաքացիները, որոնց ասում ենք ուղիղ 10 000 չի բարձրանում, հիմա 96 000 է միջին կենսաթոշակը, այդ բարձրացումից հետո կդառնա 105000, այսինքն՝ այնուամենայնիվ 8500 դրամի չափով միջինով բարձրանում է, բայց մնացած բոլորինը բարձրանում է ուղիղ 10 000-ով»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս բարձրացմամբ միջին կենսաթոշակը կլինի նվազագույն սպառողական զամբյուղից ոչ ցածր՝ Արսեն Թորոսյանը նշել է. «Մեր վերջին տվյալներով, դա 2025 թվականի երրորդ եռամսյակն է, պարենային նվազագույն սպառողական զամբյուղը 61.768 դրամ է։ Նախորդ եռամսյակի մեր միջին կենսաթոշակը՝ դեռ չբարձրացրած, 49.451 դրամ է։ Եվ մեր այս նոր բարձրացումով այն դառնում է 59.191 միջինը։ Այսինքն՝ միայն կենսաթոշակը՝ առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի մեկից բարձրացրել էինք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին: Բայց մենք ունենք նաև հետվճար, որն ակտիվ տարածվում է։ Արդեն ունենք 415 000 քաղաքացի, որ ստանում է այդ հետվճարը, և միջինն այսօր 7000 դրամ է: Երբ գումարում ենք 59000 -ին 7000, արդեն ստացվում է 66000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամի չափով»:

Այս համատեքստում, խոսվել է նաև անկանխիկ առևտրի միջոցով հետվճարից օգտվող շահառուների մասին, ընդգծվել է, որ հունվարին արդեն 415 000 է կազմել շահառուների թիվը և այն աճելու միտում ունի: Ընդգծվել է, որ միջին կենսաթոշակի բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև հետվճարի միջին չափը, որը կանխատեսումներով կազմելու է 8700 դրամ և հաշվարկված 66 000 դրամը շատ ավելի բարձր է լինելու իրականում:

Խոսելով 10 000 դրամով թոշակների ավելացման մասին՝ վարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի կանխատեսումներով տնտեսական աճը պետք է լիներ 5.1 տոկոս, սակայն եղել է 7.2 տոկոս։ Եվ թոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ թվային արտահայտությունն են:

Facebook
Twitter

Կարդացեք նաև