Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրել է.

«Երեկ մենք գրել էինք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։

Նախարարությունից, ըստ լուրերի, պաշտոնական պատճառաբանությունը եղել է, իբրև թե Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։

Մեր տեղեկություններով, տնօրենը որոշել է չդիմադրել եւ դիմումը գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է` տնօրենից պահանջել են չշտապել և իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու եք հերթական անգամ տնօրեն փոխում թանգարան-ինստիտուտում: Նամակը վարչապետի գրասենյակից վերահասցեագրել են ԿԳՄՍ նախարարին, իսկ աշխատակիցները մեկ մարդու պես ոտքի են կանգնել եւ ղեկավարին հորդորել չհանձնվել` դիմում չգրել: Մեր տեղեկություններով, լիազորությունները վայր է դրել նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գեւորգյանը` սփյուռքահայ հայտնի ցեղասպանագետը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև