Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան

Մեր գարունն ուշանում է. եթե անցած տարի այս օրերին Հայաստանի մեծ մասում ցերեկային ժամերին դրական ջերմաստիճան էր, Արարատյան դաշտում, Երևանում հասնում էր  +15-+17 աստիճանի,  այսօր երկրի մեծ մասում ձյուն է տեղում, տարածքի մեծ մասը ձնածածկ է:

Ֆեսյբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնել է, որ Հայաստանի  առանձին լեռնային բնակավայրերում, օրինակ Ջերմուկում, ձյան բարձրությունը հասնում է 110 սմ։

«Վաղը ցիկլոնը  կկորցնի իր ուժը, տեղումները կլինեն առանձին հատվածներում կարճատև և թույլ։ Մարտի 9-ի ցերեկային ժամերից սկսած մինչև մարտի 13-ը Հայաստանի  ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ մարտի 10-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում սպասել պետք չէ։

Սա ունի դրական կողմերը. լեռներում շարունակվում է ձյան կուտակումը, ուշանում է ծառերի ծաղկումը, և որքան ուշանում է, այնքան փոքրանում է ցրտահարման ռիկսը»,- ասում է Սուրենյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև