Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Բորելը մեղադրել է ֆոն դեր Լայենին միջազգային իրավունքի թույլ պաշտպանության մեջ

Եվրամիության դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը խիստ քննադատության է ենթարկել եվրոպական բլոկի ներկայիս ղեկավարությանը, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և իր հաջորդին՝ Կայա Կալասին՝ մատնանշելով, որ Բրյուսելը բավարար քայլեր չի ձեռնարկել միջազգային իրավունքի պաշտպանության համար ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ագրեսիայի մեկնարկից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այս պատերազմն անօրինական է համաձայն միջազգային իրավունքի:Մենք տառապում ենք էներգակիրների գների բարձրացման հետևանքներից, մինչդեռ Թրամփը չարախնդում է, թե դա լավ է ԱՄՆ-ի համար, քանի որ նրանք նավթ արտահանող են»,- հայտարարել է Բորելը Politico թերթին տված հարցազրույցում:

Նա նաև հայտարարել է, որ ֆոն դեր Լայենը շարունակում է դուրս գալ իր լիազորությունների շրջանակից՝ ուժեղացնելով իր մասնակցությունը բլոկի արտաքին քաղաքականությանը: Բորելը Եվրահանձնաժողովի ղեկավարին մեղադրել է նաև հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի համակարգված կողմնակալության մեջ:

Ինչպես գրում է Politico-ն, Բորելը նշել է, որ Բրյուսելը բավարար չափով չի գործել միջազգային իրավունքը պաշտպանելու համար Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո՝ դառնալով իսպանացի սոցիալիստների շարքում ֆոն դեր Լայենի վերջին դաշնակիցը, ով հանդես եկավ նրա դեմ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031