Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

«Ուրախ ավտոբուս»-ը փոխել է երաժշտությունը, հիմա թալանողը Ռուզաննա Խաչատրյանն է. Սեյրան Օհանյանի կին

«Ուրախ ավտոբուս»-ը փոխել է երաժշտությունը, հիմա թալանողը Ռուզաննա Խաչատրյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

«2018 թվականից առայսօր բազմաթիվ դրվագներով ասվում է՝ Սեյրան Օհանյանը այս է տարել, այն է տարել, ինչպես տեսնում եք՝ «ուրախ ավտոբուս»-ը փոխել է երաժշտությունը, հիմա թալանողը Ռուզաննա Խաչատրյանն է: Ես հաճույքով ու արժանապատիվ ընդունել եմ այդ մարտահրավերը»,- նշել է նա:

Անդրադառնալով «ուրախ ավտոբուսին»՝ Ռուզաննա Խաչատրյանը նշել է, որ կարծում է՝ դատական գործը քաղաքական հետապնդման նպատակ ունի, հավելում է, որ իրեն մեկ անգամ կանչել են վկայի կարգավիճակով, երկրորդ անգամ՝ կասկածյալի, և երրորդ անգամ արդեն տեղեկացրել են գործը դատարան գնալու մասին:

«Որևէ ապացույց չկա, որ ես հանցավոր գրուպպա եմ, ես անգամ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Ես գիտեմ՝ ենթադրում եմ, որ 2023 թվականին պատվեր է եղել, որ իմ վրա քրեական գործ հարուցեն: Չեմ կարող ասել ինչու, գուցե ես ունեմ քաղաքական հայացքներ, գուցե ունեմ կերպար, գուցե Մասիսն իմ սրտում է, Արցախն էլ իմ հոգում: Անկեղծ ասած՝ ուսադիրներով անձնավորությանն հարցրել եմ, թե ուր է դատարանի վճիռը: Ոնց կարող է ինձ մեղադրեն ինչ որ մեկի գույքը չհայտարարագրելու համար»,-նշել է նա:

Նա նշել է, որ իր կյանքում բոլոր ճակատամարտերը հաղթել է, սա ևս կհաղթի:

Նշենք, որ քրեական գործը վերաբերում է գույքի օտարմանը և հայտարարագրերում երկու անշարժ գույքի առկայությունը թաքցնելուն։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Ռուզաննա Խաչատրյանը  2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031