Ադրբեջանը պարզաբանել է՝ 960 դոլարի ինչ ապրանք է ներմուծել Հայաստանից | Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը | Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի | Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս, որդեգրել է երեք հրաշալի բալիկների. չորս երեխայի մայր է․ Նարեկ Կարապետյան | Ոստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի. Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված նիստին | Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները | «Լիվերպուլը» հաստատել է, որ Էկիտիկեն բաց կթողնի 2026 թվականի Աշխարհի առաջնությունը | Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ | Բացահայտվել են ընտրակաշառքի նոր դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ և տեսանյութ է հրապարակել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ–ը շատ մեծ հարցականի տակ է. Ռոբերտ Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինտերնետի դարի ոստիկանությունը պետք է լինի ինտերնետի դարի ոստիկանություն. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ պաշտպանյալ Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրած անչափահաս երեխա ունի. Լուսինե Մարտիրոսյան | Գալու է ժամանակը, հատ-հատ նշվելու է՝ ով որ երկրի առնվազն ազդեցության գործակալն էր ու ինչ խնդիր էր լուծում, որտեղ` ինչ է ձեռք բերել, ում անունով. Սաթիկ Սեյրանյան | Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները կառավարության զեկույցում և իրականում. 168.am

Լրահոս

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. Միրզոյանը՝ Օմանի գյուղատնտեսության նախարարին

Մարտի 18-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարար Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորություններն ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղություններով։

Երկուստեք ներկայացվել է փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով:

Անդրադառնալով տնտեսական զարգացման և ներդրումային նպաստավոր պայմաններին՝ նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար:

Արարատ Միրզոյանը և Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսին պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել ոլորտային գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերն՝ ապահովելու համատեղ նախաձեռնությունների ու կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցության կյանքի կոչումը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930