Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Հիստերիկ գործիչները եթե ասեն այս «ապերախտ», «փախած» արցախցիները չեն սիրում Նիկոլին, ապա բացատրեք՝ ՀՀ բյուջեն Արցախից ավելի շատ գումար է ստացել, քան տվել վարկի տեսքով. Խանումյան

Այս գրառումը Հայաստանում երբևէ հարկ վճարած անձանց համար է։ Այս մասին գրել է Արցախի քաղաքական գործիչ, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

«Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականից սկսած ամեն տարի Արցախին տրամադրում էր միջպետական վարկ, որը ոչ այլ ինչ էր, քան Հայաստանի հարկային/մաքսային մարմինների կողմից հավաքագրվող արցախյան մաքսատուրքերի ու տարբեր հարկատեսակների վերադարձ Արցախի բյուջե։ Այսպես, օրինակ մինչև 2020թ. պատերազմ` 2010֊2020թթ. միջպետական վարկի գումարը 45֊60 միլիարդ դրամ էր։

Համեմատության համար նշեմ, որ Արցախի տարածքում գործող, բայց Հայաստանում հարկ վճարող մի խոշոր տնտեսվարող այդ տարիներին վճարում էր 20֊30 միլիարդ դրամ հարկեր և տուրքեր։ Սրան պետք է գումարենք Արցախ մտնող արտասահմանյան ապրանքների մաքսատուրքերը, Հայաստանից եկող բոլոր ապրանքների ավելացված արժեքի հարկը, որը գանձում էր ՀՀ ՊԵԿ֊ը։ Այս ամենը երբ վերածենք զուտ թվերի, կտեսնենք, որ Հայաստանից եկող միջպետական վարկը գրեթե հավասար էր, իսկ որոշ տարիների զգալիորեն քիչ էր, քան Արցախի շնորհիվ հավաքվող հարկերը և մաքսատուրքերը։

Սիրելի’ հարկատուներ, այս նախընտրական շրջանում, եթե հանդիպեք քաղաքական գործիչների, որոնք հիստերիկ ձևով կբացատրեն, որ Հայաստանի հարկատուները աշխատում էին, արցախցիներին պահում, իսկ այս «ապերախտ», «փախած» արցախցիները չեն սիրում Նիկոլին, ապա ուղղակի բացատրեք, որ նախ հպարտ եք եղել, որ կարողացել եք որևէ բանով օգնել Արցախին, այդ զոհողությանը գնացել եք գիտակցաբար, դա հայությանը բերել է հզորություն, հպարտություն, արժանապատվություն ու ինքնիշխանություն, երկրորդն էլ Հայաստանի բյուջեն Արցախից ավելի շատ գումար է ստացել, քան տվել է միջպետական վարկի տեսքով»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում արցախցի կնոջն ասել էր. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»՝ պնդելով, որ նրանք Արցախում ապրել են ՀՀ հարկատուների հաշվին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031