Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը․ Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս uպшնեց դպրոցը, օլիմպիական խմբակը. ՀՀ-ին բազմիցս փառք բերած աշակերտի հայր | Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն | Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում

Լրահոս

Լավրովն ու Արաղչին քննարկել են hակամարտության հնարավոր տարածումը դեպի Կասպից ծովի ջրային տարածք

Մարտի 23-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:

Քննարկվել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով։ Լավրովը մատնանշել է Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ-ին հասցվող ամերիկա-իսրայելական հարվածների անընդունելիությունը, որոնք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսական անձնակազմի անվտանգության համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության։

Երկուստեք մտահոգություն է հայտնվել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից հրահրված հակամարտության վտանգավոր տարածման վերաբերյալ դեպի Կասպից ծովի ջրային տարածք։

Ռուսական կողմից նշվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի, առաջին հերթին՝ Իրանի օրինական շահերը։ Այս դիրքորոշմամբ Ռուսաստանը կառաջնորդվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Արաղչին շնորհակալություն է հայտնել ռուսական ղեկավարությանը Իրանին ցուցաբերվող զգալի դիվանագիտական և այլ աջակցության, այդ թվում՝ հումանիտար օգնության մատակարարումների համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև