Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Հայկ Սարգսյանը ասում է, որ Փաշինյանն իր «թիկունքին» է, ու իր ոտքի տակը փորում են Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ իր հայտարարություններով խաթարել է ողջ ՔՊ խմբակցության ու վերնախավի անդորրը։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի, այնուհետև ճեպազրույցի ժամանակ Հայկ Սարգսյանի հայտարարությունները սկսել են անհանգստացնել ՔՊ վերնախավին։

Բանն այն է, որ Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին, այնուհետև Սուրեն Պապիկյանին՝ բանակում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով։

Նրա հայտարարությունները, ըստ աղբյուրների, դուրս են եկել ներխմբակցական ընդունված սահմաններից և դարձել են քննարկման առարկա իշխանության տարբեր մակարդակներում։

Հայկ Սարգսյանն անուղղակի մեղադրեց նաև Ալեն Սիմոնյանին իր նախագծերի տապալման համար՝ հայտարարելով, թե ասում են՝ «վարչապետ եք բերում վրեքներս»։ Այսինքն՝ վարչապետը Հայկ Սարգսյանին սատարում է, բայց Ալեն Սիմոնյանին չի պատժում։

Այս թեմայով խմբակցությունը բաժանվել է մի քանի խմբերի. մի խումբը նրանք են, ովքեր ներքին քննարկումներում պաշտպանում են Սարգսյանին, մի հատվածի կարծիքով՝ չպետք էր այս նախընտրական փուլում Հայկ Սարգսյանը նման սկանդալային հայտարարություններով հանդես գար, մի մասն էլ համարում է, որ պետք է Քոչարյանն ու Սիմոնյանը պատժվեն ներկուսակցական ինտրիգների համար։

Ի դեպ, Հայկ Սարգսյանը իր ելույթներում բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իր «թիկունքին» է, ու իր ոտքի տակը ակնհայտորեն փորում են Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև