Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Շուրջ 180 տոննա հումանիտար օգնություն Արցախից տեղահանվածներին՝ ՌԴ-ի կողմից (լուսանկարներ)

Կյանքը շատ է բարդացել, երբեմն կիսասոված օրեր ենք ունեցել և անգամ ամենաչնչին թվացող օգնությունը մեզ համար անչափ կարևոր է։ Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախից տեղահանված 41-ամյա Արմինեն։

«Ամուսինս է միայն աշխատում, 4 երեխա ունենք, մեծս հաշմանդամություն ունի և ես աշխատել չեմ կարողանում, իսկ ամուսինս դժվարությամբ է հոգում անգամ նվազագույն կարիքները»,- նշել է նա։

Արմինեի ընտանիքի նման հարյուրավոր ընտանիքներ հումանիտար օգնության հերթական չափաբաժինն են ստացել են Ռուսաստանից։ Նախաձեռնությունն իրականացվում է «Ռուսական մարդասիրական առաքելության», «Եվրասիա. ավանդական արժեքների տարածք» կազմակերպության և Ռուսական հումանիտար միության համատեղ ջանքերով։

«Ութ ամիս առաջ, համակարգված աշխատանքի շնորհիվ, սկսեցինք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հումանիտար օգնության տրամադրումը։ Այս ամիսների ընթացքում այցելեցինք տարբեր մարզեր, իրականացրինք մեր առաքելությունը»,- ասել է «Եվրասիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Գագիկ Հովսեփյանը։

Նա նշել է, որ նման նախաձեռնությունները թույլ են տալիս գոնե ժամանակավորապես թեթևացնել տեղահանված ընտանիքների սոցիալական բեռը՝ հնարավորություն տալով նրանց կենտրոնանալ այլ խնդիրների լուծման վրա։

«Մարդկանց մեծ հոսքը ապացուցում է, որ նրանք ունեն այս հումանիտար օգնության կարիքը։ 8.5 ամիս տևած քրտնաջան աշխատանքի ընթացքում մեզ հաջողվել է բաշխել ավելի քան 180 տոննա հումանիտար օգնություն։ Այս ժամանակահատվածում մենք այցելել ենք ավելի քան 40 քաղաք և բնակավայր՝ փոխանցելով հումանիտար փաթեթներ, որոնք ներառում են սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ, իսկ որոշ հավաքածուներ համալրված են եղել նաև մանկական սննդով»,- նշել է Ռուսական հումանիտար առաքելության գլխավոր տնօրենի լոգիստիկայի ապահովման գծով տեղակալ Եվգենի Ֆեդյուշեվը։

«8 ամսում ավելի քան 9,000 ընտանիք, մոտ 40,000 հոգի օգտվել է այս օգնությունից, բայց քանի որ պահեստում դեռ ունեինք փաթեթներ, Արցախի ներկայացուցչությունը մեզ տրամադրեց խոցելի խմբերի նոր ցուցակներ, որի հիման վրա ևս 400 ընտանիքի տրամադրեցինք օգնություն։ Այս անգամ ընդգրկվեցին պայթյունի հետևանքով զոհվածների և անհետ կորածների հարազատները, Արցախյան առաջին և 2-րդ պատերազմի մասնակիցները»,- ասել է Գագիկ Հովսեփյանը։

Երևանը առաջին փուլի վերջին կանգառն էր։ Այստեղ օգնություն է ստացել 2,400 ընտանիք և ևս 400-ը՝ լրացուցիչ ցուցակներով։

«Արցախում ամեն ինչ էլ ունեցել ենք, աշխատել եմ բոստանում, վարել եմ, ցանել եմ էս տարիքիս, բայց հիմա ամեն ինչի կարիք էլ ունենք ու շնորհակալ ենք, որ չեն մոռանում ու օգնում են ինչպես կարող են»,- ասել է 85-ամյա Մարիետան։

Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Հաջորդ փուլի մասին լրացուցիչ կհայտարարվի, կներառվեն խոցելի խմբերը՝ պատերազմում, նաև բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհված և անհետ  կորած ընտանիքների հարազատները, ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներ, թոշակառուներ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, ընդ որում, թոշակառուները, ովքեր դժվարություն ունեն օնլայն հերթագրվելու, տեղում գրանցվելու հնարավորություն ևս կունենան։

«Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն կապված են հոգևոր և պատմական կապերով, այդ պատճառով մենք միշտ ուրախ ենք օգնել և աջակցել եղբայրական ժողովրդին։ Մեզ համար դա շատ կարևոր է և հետևաբար այս օգնությունը շարունակական է լինելու»,-նշել է Եվգենի Ֆեդյուշեվը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև