Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալ հետպшտերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալ ժամանակակից պետություն․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձները։

Գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է, որ մարդիկ կարողանան պլանավորել իրենց խաղաղ կյանքն իրենց հայրենիքում։

Երաշխավորված խաղաղությունն այն է, որ ոչ մեկ չասի՝ սեպտեմբերին կլինի պատերազմ, կամ այս կամ այն հերթական պահանջը չկատարելու դեպքում կլինի պատերազմ։ Դա խաղաղություն չի, դա շանտաժի տակ ապրել է։

Մեր պատկերացրած բարգավաճ Հայաստանում առաջին հերթին արդարության գերակայությունն է, արդար երկիր ունենալու և մարդկանց նորմալ ապրելու հնարավորությունն է։

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան։

Մեր առաջարկած Հայաստանում չկան կեղծ բաժանումներ՝ արևմտամետներ, ռուսամետներ, քանզի այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։

Մեր առաջարկած Հայաստանը գիտական-կրթական-մշակութային վերածննդի Հայաստանն է։ Այն գիտության-մշակույթի, որ մի ժամանակ ամբողջ աշխարհին մեզ հարգել էլ տալիս, իսկ այսօր խեղճացած է։

Մեր առաջարկած Հայաստանը լավ ապրող, բերքի ու բարիք տվող, բարեկեցիկ գյուղն է, ոչ թե վարկերի ու պրոբլեմների տակ կուչ եկած։

Մեր առաջարկած Հայաստանը արժանավայել թոշակով ապրող մեր թոշակառուներն են, որոնք իրենց կյանքը դրել են մեր երկրի կայացման համար։

Մեր առաջարկած Հայաստանը արդար միջավայրում աշխատող մեր փոքր ու միջին բիզնեսն է, որը շենացնում է երկիրը։

Մեր առաջարկած Հայաստանը մեր փայլուն երիտասարդությունն է, որը տեր է կանգնելու մեր երկրին։

Մեր առաջարկած Հայաստանը մեր կանայք են, մեր մայրերը, քույրերը։ Աշխարհի ամենալավ կանայք, ովքեր և երկիր են պահում, և օջախ, և ամենահմայիչն են։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ արագ գնալ հետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի ճանապարհով, դառնալ ժամանակակից պետություն։ Ներքին համերաշխության և բոլոր գրագետ ուժերի, անհատների համատեղ աշխատանքով սա կդառնա իրականություն։

Մենք խեղճությանը հաղթելու ենք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև