Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Ո՞ւր են ընկերներդ, Տկզար. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամյան ալիքում գրում է․

Սերիա 1

Ո՞ւր են ընկերներդ, Տկզար…

Դե ինչ, Կարգին Տկզա՛ր, մինչ դու մտածում ես, թե ի՞նչ սուտ հորինես, ո՞նց արդարանաս հաշվապահ Աստղիկից, ով նորածին երեխա ուներ ու սրտի արատ, քո միլիոնատեր հալով 10-15.000$-ը կոպեկ առ կոպեկ խլեցիր, որ երևի ևս մեկ տուն Չեխիայում առնես կամ մտածում ես` ի՞նչ հերթական կեղծավոր դիմակ հագնես, դե էն էլի, որ շրթունքներդ ձգում ես, մտահոգ դեմք անում, որ լուրջ թվաս։ Մարդիկ քվեարկել են և առաջինը ուզում են իմանալ պատմությունը քո ու քո չեղած ընկերների մասին, թե ինչ ընկեր ես եղել դու` քո ընկեր-աշխատատու Միշիկից սկսած մինչև հեռուստատեսությունում և քաղաքականությունում հայտնի և անհայտ մարդկանցով ավարտած կարելի է օրերով պատմել, բայց ես այդ մարդկանց մի մասի հետ մինչ հիմա շփվում եմ, հարգում, չեմ ուզում ներքաշել այս ամենի մեջ ու անունները չեմ տա` հազիվ են իրենք քեզանից ազատվել ու արհամարհում են մինչ օրս քեզ: Դու միշտ էլ վատ մարդ ես եղել, Տկզա՛ր, մինչև հիմա ինձ չեմ կարողանում ներել, որ էդքան բան եմ տեսել ու հանդուրժել, կամ ներել եմ, կամ գուցե չեմ հասկացել: Բացատրի հանրությանը` դու ո՞նց էիր կարողանում քո ընկերների, գործընկերների նկատմամբ քեզ տենց պահել, քեզ պաշտոններ էիր հորինում, որ ավել փող դուրս գրես ինքդ քեզ ընդհանուր պրոյեկտներից հետո, որ քեզանից նեղանում էին կամ կռվում մարդկանց հետ, ում հետ հաց ես կիսել, օր ու գիշեր ես անցկացրել, ֆեյքեր էիր բացում, քրֆում ու սեռական հայհոյանքներ տալիս հետևներից: Իրենց մեջ մարդիկ կան` վաղուց ներողություն եմ խնդրել, որ այդ պահին քո բերանը չեմ փակել, ում էլ չեմ ասել կներես` թող հիմա ինձ ներեն: Բերանս բաց էր մնում, թե ո՞նց դու կարող ես իմ մոտ կամ համացանցում մարդկանց, ում հետ տարիներ ընկերություն ես արել, ում հետ ինձանից մոտ ու հարազատ ես եղել, վերջին քֆուրները տաս, բնական է` հետևից: Դու պատկերացնո՞ւմ ես իմ ու քո մնացած նախկին ընկերների համար, ովքեր քեզ ու էս բոլոր պատմությունները գիտեն` ինչքան խնդալու է, երբ դու փորձում ես լավ տղու դեր խաղալ` պարկեշտ և մտահոգ:

Շարունակելի…

Facebook
Twitter

Կարդացեք նաև