Skip to main content

Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է, սահմանվել է երկու ամիս տնային կալանք․ Անի Գևորգյան | Մենք ԹՐԻՓՓ-ին միջանցք չենք ասում, որ վաղը լինենք իշխանության, կարողանանք ադրբեջանցիների հետ բանակցել․ Նարեկ Կարապետյան | Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար նշանակվելու մասին. Factor | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի օր սիրախաղ, մի օր քաշքշոց սա խորհրդարա՞ն է. հարց` Կարապետյանին | Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico | Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար․ Կարապետյանը՝ Խանդանյանին | Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ. բարեկրթության ընդհանուր նորմերի խնդրահարույց պահ էր. Կարապետյան | Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից | Թուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում | Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ | Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանձնողների ու փրկողների պարագայում Ադրբեջանը ստանում է իր ուզածը, գուցե կոալիցիա կազմեք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշում եմ կայացրել՝ կադրային լուծումներ են լինելու բանակում մահերի համար. Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

Լրահոս

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր, փոխանակվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ» համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ» մտադրությունների նամակը։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն փոխանակել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի պաշտպանության նախարարության միջև ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնը և գլխավոր տնօրեն Լորան Ֆայան, «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Սալան և տնօրեն Ֆիլիպ Տավերնին փոխանակել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարութան և «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ու «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջև կնքվող «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելան փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջև» փոխըմբռնման հուշագիրը։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդմոն Բարդումյանը և  Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանի Հանրապետությունում մատչելի բնակարանային ապահովման զարգացման վերաբերյալ» հուշագիրը։

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Ամերիաբանկի» և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈՅԻ» միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը։

«Էվոկաբանկի» գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են «Էվոկաբանկի» և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈՅԻ» միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և «ՍՈՖԵՄԱ» խմբի վարչական խորհրդի նախագահ Ֆեդերիկ Տիսերանը փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ֆրանսիական «Սոֆեմա» խմբի միջև հանդերձանքի մատակարարման պայմանագիրը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով «ԷՅՐԲԱՍ» ընկերության նախագահի տեղակալ Լյուդովիկ Բուաստոն և նույն ընկերության Եվրոպայի գծով տնօրեն Սեսիլ Առնոն փոխանակել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը։

«Ֆլայուան Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և «ԷՅՐԲԱՍ» ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի նախագահ, վաճառքի գծով տեղակալ Շարբել Յուսկատլին փոխանակել են և «Ֆլայուան Արմենիա» ընկերության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև A-321-200 NX տիպի երկու օդանավերի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը։

«Մատենդարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ–հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ Գուրգեն Գասպարյանը փոխանակել են ««Մատենդարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ–հիմնադրամի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրադարանների ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև