Skip to main content

Բեսպրիդել, ֆիզիկական ուժի կիրառում, առևտուր Վարդաշեն ՔԿՀ-ում․ բանտարկյալներն ահազանգում են | Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ․ Գևորգ Պապոյան | Աշոտ Մինասյանը` Աշոտ երկաթը կմնա կալանավորված | Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է | Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ Կառավարությունը դու չես. Դրմեյանը՝ Փաշինյանի հայտարարությանը | «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարության մասին (տեսանյութ) | Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. նրա նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի | Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր | Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր չենք արձանագրել․ Անահիտ Մանասյան | Միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք. Վեհափառ Հայրապետ | Ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Նազելի Բաղդասարյան | Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Զաքարյան | Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին | 14 ամյա դպիրին գտել են, նրա վիճակը նորմալ է․ Անի Գևորգյան | Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Լրահոս

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ:  Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Քարոզարշավի սկսվող երկրորդ շաբաթվա հիմնական գաղափարը լինելու է այն, որ հունիսի 7-ի ընտրությունները վերածվում են ՀԱՆՐԱՔՎԵԻ՝ պետությունը պահո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այս հարցադրումից չպետք է վախենալ, հակառակը՝ պետք  սրել։ Վախենալ պետք է նրանից, թե ինչքան ձայն կհավաքի այս իշխանությունը։

Կոչերը՝ քվեարկեք. N 7-ին, N 3-ին, N 17-ին, N 6-ին, իհարկե բնական են, բայց մեզ նաև միասնական կոչ է պետք, միասնական օրակարգ, որը կսրի պրոցեսն ու կվերածի հանրաքվեի։ Սա պետք է, որովհետև Նիկոլն իրեն աջակից բնական սոցիալական խավ չունի, նա արհեստական սոցիալական խավերով ուզում է ձայն հավաքել, ու այդ ձայների վրա հենվելով (նրանց իմացությամբ կամ ոչ՝ արդեն էական չէ) Հայաստանը տանել լուծարման։ Նախընտրական առողջապահական ապահովագրում (այս ձևով երկար չի տևելու), առանց վիզա՝ դեպի Եվրոպա (ամբողջությամբ բլեֆ է), պետական համակարգի պրեմիաներ և «պաշտոնի մեռածներ»։ Սա է նրա ձայնի աղբյուրը, իսկ ինչո՞ւ է արհեստական, որովհետև այս շերտերի մեջ կան մեծ թվով նորմալ մարդիկ, որոնց առաջիկա շաբաթներին կարելի է և պետք է բացատրել մեկ պարզ բան. ձեր ժամանակավոր օգուտը խիստ ժամանակավոր է, իսկ գինը՝ աներևակայելի թանկ։ Այս իշխանությունը երկիրը հաշված ամիսների ընթացքում տանելու է կորստի։ «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի։ Այս շերտի հետ գործ չունենք։ Մյուս շերտերի հետ, սակայն, պարզ սուր հարցադրման դեպքում հասնել արդյունքի։ Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ, ինչը նշանակում է՝ իր վերարտադրության դեպքում նոր ծանր կորուստներ, հանձնումներ։ Գործող գյուղերի, կարևորագույն ճանապարհների, ռազմավարական բարձունքների և բնակավայրերի հանձնում կամ եթե նույնիսկ փոխանակում՝ ապա անբնակ, որևէ ճանապարհով Հայաստանի հետ չկապված տարածքի հետ, դա ի՞նչ է՝ իսկական հանրաքվեի թեմա։ Տիգրանաշենի բարձունքում տեղակայվելիք ադրբեջանական զինուժը կամ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելն ինչո՞վ են նպաստելու Հայաստանի անվտանգության բարձրացմանը կամ տարածաշրջանային խաղաղությանը։ Հունիսի 7-ը ամենաիսկական հանրաքվե է. մենք չպետք է վախենանք դա գիտակցել և ժողովրդին պարզ ասել։ Մարդիկ կարող են չկողմնորոշվել քվեաթերթիկների հարցում, թե կոնկրետ ո´ր համարին ձայն տան, բայց հիմնական հարցադրման մեջ ընտրությունը շատ պարզ է»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031