Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց

Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեսիվ։ Այս  մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

««Էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները…», «չոքցնելու եմ սաղիդ», «մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղերը»․ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունները վաղուց արդեն դուրս են քաղաքական բանավեճի, անգամ հուզական հակադարձումների սահմաններից։

Սա պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից հրապարակային սպառնալիքի, վիրավորանքի և ատելության խոսքի հերթական դրսևորումն է։

Նման բառապաշարը ոչ միայն անհարիր է վարչապետի պաշտոնին, այլ նաև վտանգավոր է պետականության և հասարակական համերաշխության տեսանկյունից։ Երբ երկրի ղեկավարը քաղաքական ընդդիմախոսներին անվանում է «լակոտներ», սպառնում է «չոքցնել» և նվաստացուցիչ ձևակերպումներով է խոսում սեփական քաղաքացիների մասին, նա փաստացի օրինականացնում է ագրեսիան, թշնամանքը և անհանդուրժողականությունը։

Առանձնապես մտահոգիչ է, որ Փաշինյանի խոսքում ակնհայտորեն թիրախավորվում են արցախցիները։ «Ղարաբաղի ակցենտով» ձևակերպումը պատահական չէ․ այն հանրային գիտակցության մեջ ձևավորում է բաժանարար գծեր, խթանում խտրական վերաբերմունք և արցախցիներին ներկայացնում որպես «օտար» կամ «կասկածելի» խումբ։ Սա հասարակության ներսում ատելության և պառակտման վտանգավոր գեներացում է։

Զավեշտ է նաև քաղաքական հակադրության խոր հակասությունը։ Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը տարիներ շարունակ Ադրբեջանի հետ հարաբերություններում գնացել է միակողմանի զիջումների, պարտությունների և նվաստացուցիչ պայմանավորվածությունների ճանապարհով, այլ խոսքվ՝ «չոքել» է Ալիևի առաջ, այսօր «չոքցնելու» սպառնալիքներ է հնչեցնում սեփական ժողովրդի, ընդդիմության և արցախցիների հասցեին։

Ալիևի առաջ մշտապես զիջումների գնացող իշխանությունը ներսում փորձում է ուժի և վախի մթնոլորտ ստեղծել։ Սա իրականում քաղաքական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամի վկայություն է։ Երբ իշխանությունը կորցնում է հանրային վստահությունն ու քաղաքական փաստարկների պաշարը, խոսույթը վերածվում է վիրավորանքի, սպառնալիքի և փողոցային բառապաշարի։

Պետական ղեկավարի խոսքը պետք է միավորի հասարակությանը, ամրապնդի հանրային համերաշխությունը և նպաստի քաղաքական առողջ մթնոլորտի ձևավորմանը։ Փաշինյանի խոսույթը, հակառակը, վերածվում է հասարակությունը բաժանելու, թշնամանքի մթնոլորտ ձևավորելու և քաղաքական հակառակորդներին թիրախավորելու գործիքի։

Հենց այս պատճառով է, որ Հայաստանում փոփոխություններն այլևս պետական անհրաժեշտություն են։ Երբ իշխանությունը կորցնում է պետական պատասխանատվության զգացումը, քաղաքական հակառակորդին դիտարկում է որպես թշնամի, իսկ հասարակության մի հատվածի նկատմամբ գեներացնում է ատելություն, իշխանափոխությունը դառնում է ոչ միայն քաղաքական, այլ ազգային անվտանգության, հանրային համերաշխության և պետականության վերականգնման հարց։

Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն, որը չի սպառնում սեփական ժողովրդին, չի բաժանում հասարակությանը «յուրայինների» ու «օտարների», այլ վերականգնում է պետության արժանապատվությունը, քաղաքական առողջ մթնոլորտը և ազգային համերաշխությունը»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև