Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին հայհոյած ռուս տղամարդու նկատմամբ հարկադրանքի միջոց է կիրառվել

Օրեր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանից ապաստան հայցող ՌԴ քաղաքացի, խուլիգանության համար մեղադրվող Օ. Կ.-ի պաշտպանի հատուկ վերանայման բողոքը և ուժի մեջ թողել նրա նկատմամբ կիրառված՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատարանի որոշումը:

Ռուս տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Համաձայն գործի նյութերի՝ Օ. Կ.-ն 2025 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, գտնվելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ սրահում գտնվող ուղևորների, ինչպես նաև աշխատակիցների նկատմամբ ցուցաբերել է անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որն արտահայտվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, այն է՝ ոգելից խմիչքի շիշն այնտեղ առկա նստարանների ուղղությամբ նետելով, ինչպես նաև հայ կանանց ու աղջիկներին, հայ ազգին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, ինչպես նաև անհասցե բազմաթիվ հայհոյանքներ հնչեցնելով և անպարկեշտ արտահայտություններ կատարելով, որպիսի գործողությունների արդյունքում խախտվել է այնտեղ գտնվող աշխատակիցների և ուղևորների անդորրը, խոչընդոտվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը:

Դատարանի որոշմամբ տղամարդու նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառվել բժշկական հսկողությունը, որը 2026 թվականի ապրիլի 2-ին երկարաձգվել է 3 ամսով՝ մինչև 2026 թվականի հունիսի 10-ը:

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք ներկայացրած պաշտպանն իր բողոքում նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ առկա է համապատասխան փորձագետի եզրակացություն այն մասին, որ Օ. Կ.-ն ունի որոշակի առողջական խնդիրներ, սակայն ներկայիս հոգեվիճակն էականորեն բարելավվել է, ինչի պայմաններում, ըստ էության, վերացել է անվտանգության միջոցի կիրառման անհրաժեշտությունը:

Սակայն Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված հանգամանքը հաստատող որևէ բժշկական փաստաթուղթ դատարանին չի ներկայացվել, ինչի պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է նշված հանգամանքը գնահատելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի քննության տվյալ փուլում շարունակում են առկա լինել մեղադրյալի նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու պայմաններն ու հիմքերը:

Ներկայումս մեղադրյալը պահվում է ՀՀ ԱՆ հոգեկան առողջության կենտրոններից մեկում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև