Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Ժողովուրդն էլ գիտի, թե մենք «օլուխ» ենք, ինչքան կարան մեր համեստությունը չարաշահեն․ Փաշինյան

Չեղավ, արա, ինչքան կարան մեր համեստությունը չարաշահեն, այս ժողովուրդն էլ գիտի, թե մենք էլ «օլուխ» ենք, արա։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արցախցի Արթուր Օսիպյանին ու նրա ֆեյսբուքում կատարած գրառմանը:

«Բա որ հիմա թողեինք բմբուլները քամուն տային, մեծ կտորը ականջը մնար, ասելու էին սխալ եք անում, լակոտ, ոտի տակ չընկնես: Հլը այս տականքին նայի, հլը այս ստահակներին, եկել են ստեղ, ինչ են անում, արա, այ ստահակ, բացատրի, դու ինչի՞ չես զոհվել, դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել:

Եկել ես Երևան դվիժենիներ անելո՞ւ, ուրեմն դու էլ, քո ղեկավարությունն էլ, իրենց Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր հորջորջողն էլ, նախարարն էլ, թող վեր ընկնեն տեղները, դուք այստեղ անելու բան չունեք, քանի դեռ խելոք չեք մտել Հայաստանի քաղաքացիների տրամաբանության մեջ, չփորձեք Հայաստանը հետ տանեք կոնֆլիկտի մեջ»,- նշել է նա:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցուցադրեց արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի գրառումը, որը նա արել էր ՀՀ վարչապետին մոտենալուց առաջ՝ գրառման մեջ նշելով. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք, բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև