Skip to main content

Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան | Փաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան | Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է | Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին | Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան | ԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախիջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձը

Լրահոս

Փաշինյանին քննադատողները ՝ խուլիգան, լրագրողին պախարակողները ՝ոչ. Hraparak

Քննչական կոմիտեն վարույթ չի հարուցել Newday.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանի՝ ոստիկանությանը հասցեագրած բողոքի հիման վրա, համաձայն որի մայիսի 15-ին ՔՊ-ի աջակից Ռուստամ Ավագյանը Արմավիրի կենտրոնական հրապարակում խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը, վիրավորել, հետապնդել՝ փորձելով նվաստացնել լրագրողին։ Անի Գեւորգյանը բողոքը հասցեագրել է Գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Ինչպես նաև 237 հոդվածով նախատեսված արարքի վերաբերյալ։

«ՀՀ քաղաքացի Ռուստամ Ավագյանը 15.05.2026թ․-ին Արմավիր քաղաքի կենտրոնում ՔՊ քարոզարշավի ժամանակ խոչընդոտել է իմ մասնագիտական գործուենությանը՝ միջամտելով քաղաքացիների հետ հարցազրույցին, վարկաբեկող հայտարարություն արել, ես քաղաքացիների հետ զրույցը ընդահատել եմ՝ գնալով նույն տարածքի այլ հատված, սակայն վերջինս հետապնդել է ինձ, փորձել է, ներգրավելով նաև այլ մարդկանց իմ վրա ճնշում գործադրել, որպեսզի չշարունակեմ մասնագիտական գործունեությունս, ինչպես նաև նվաստացնի ինձ։ Խոչընդոտելը դրսևորվել է նրանով, որ ես չեմ կարողացել ավարտել քաղաքացիների հետ հարցազրույցը, ստիպաված եմ եղել լքել այդ հատվածը։ Խոչընդոտումը դրսևորվել է նրանով, որ սահմանափակվել իմ ազատ աշխատանքը, դիտավորյալ հոգեկան հարկադրանք է կիրառվել՝ նաև հնչեցնելով իմ մերձավորի՝ երեխայի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություն։ Նա լկտի բառապաշարով, ատելության խոսքով հետապնդել է ինձ քարոզարշավին եկած բազմաթիվ մարդականց մոտ։ Ես բարձրախոսը դեպի նրան չեմ ուղղել, որպեսզի գոնե ուղիղ եթերին հետևողների համար լսելի չլինեն նրա ատելության խոսքերը, վիրավորանքները։ Սակայն նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Rustam Avagyan» անվամբ օգտահաշվի կիրառմամբ, իրականացրել է 1 րոպե 43 վայրկյան տևողությամբ ուղիղ հեռարձակում, որի ընթացքում տեսախցիկը ուղղելով դեպի ինձ՝ իմ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ, նվաստացնող արտահայտություններ։ «Երկրագնդի ամենակեղտոտ լրագրողն ա, ժողովուրդ ջան միակ լրագրողն ա, որ զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկում ա ամենավերջին ձևով․․․ այլանդակ Անի։ Քաղաքականությունը կապ չունի սրա հետ, սա զոհված զինծառայողների գնով ապրող փողոցային ա․․․ դու թափթփուկ ես, խայտառակություն ես Հայաստանի Հանրապետությունում, դու լիլիպուտ ես, անչափահաս թափթփուկ Անին ա․․․ երեխուդ հորը ման արի»» իր հաղորդման մեջ դեպքի մանրամասներն այսպես է ներկայացրել լրագրողը՝ դատախազությունից ակնկալելով քննարկել քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։

Լրագրողը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ օրեր առաջվա միջադեպը գուցե չլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի այլ աջակիցներ, որոնք հարձակում էին գործել իր վրա, պատժված լինեին․«Կա երկու քրեական գործ, որոնցով պիտի պատժվեին եւ դատարանի երկու որոշում, համաձայն որոնց պետք է ներողություն խնդրեին, ոչ մեկն էլ տեղի չի ունեցել, ինչն էլ ծնում է նոր հանցագործություն»։

 

Hraparak.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30