Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 3 տուժած | «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ու խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ ՔԿ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի բացառվում՝ ձայների պակասը քաղաքական հիմք ունի. մի բան է 3 ուժ անցնի ԱԺ, մեկ այլ՝ 4. Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ի ձայների կորուստը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՔՊ-ն հասկացավ՝ 3/5-րդ չունի. Էլինար Վարդանյան | Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան | Հրատապ. ԲՀԿ-ն իրենց մանդատները գողանալու մասին | Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա. «Բոլորին դեմ եմ» | «Հայաստանը հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը». Տուսկ | «Փոխհամաձայնեցված խմբիշխանությունը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան | Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. Հաքան Ֆիդան | Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանության հավաքներին, մտահոգիչ է. ԵԱՀԿ դիտորդ | Ինչպես է ԿԸՀ-ն ուտում ԲՀԿ ձայները. Իվետա Տոնոյանը արձանագրություններ է հրապարակել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կլինի եթե ընդդիմադիրները մանդատներից հրաժարվեն | «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայուս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով․ Մարիաննա Ղահրամանյան | Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Լրահոս

Մերժվածության համը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանն ակնհայտորեն մերժված է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից: Ի լրումն ամենի, դա շատ լավ երևում է նաև հենց իրենց հավաքներից, որտեղ, եթե նույնիսկ մի 300-400 մարդ է երևում կադրում, ապա 200-250-ը «աջակցման շրջիկ խմբերի» անդամներն են, այսինքն՝ իրենց հետ բերածները: Գումարած՝ ամենուրեք մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, ատելությունը, զզվանքը այս իշխանություններից:

Ու Փաշինյանը, քպական «կարկառունները» ամենօրյա ռեժիմով դեմ առ դեմ հանդիպում են իրականությանն ու դրանից ընկնում են էլ ավելի ուժեղ ջղաձգումների մեջ: Հատկապես Փաշինյանը և հատկապես վերջին մի քանի օրերին նման բոլոր դեպքերում կորցնում է ինքնատիրապետումը, գոռգոռում, քաշքշում մարդկանց, աջուձախ վիրավորում, սպառնում:

Թեպետ նախընտրական քարոզչությունը, ըստ տրամաբանության, այն մասին է, որ մարդկանց դեպի քեզ գրավես, փորձես համոզել, որ քո ծրագիրը, քո մոտեցումներն են գրավիչ և այլն, սակայն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սա մեր կողմնակիցների հավաքն է, ով համաձայն չէ, թող հեռանա: Բնութագրական էր հատկապես այն խայտառակ պահը, երբ Ազատի «կացարանում» ողջ-ողջ այրված զինվորներից մեկի պապիկը մոտեցավ, բայց Փաշինյանի հրահանգով ոստիկանները տարեց մարդուն սկսեցին քաշքշելով հեռացնել ու նրանցից մեկը ձեռքի ափով փակեց հայ մարդու բերանը: Հենց այս պատկերն է փաշինյանական իշխանավարման «ժողովրդավարության» իրական խորհրդանիշն ու պատկերը:

Բայց դա՝ դեռ իր հերթին: Բացի այն, որ Փաշինյանն ու իր ՔՊ-ն մերժված են, բայցի այն, որ այդ մերժվածության դառնահամից նրանց (նրա) վարքն ու գոռգոռոցը դառնում են անկանխատեսելի ու հիպեր-ագրեսիվ, նրանց քարոզարշավը դարձել է ամենատոքսիկը:

Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ուր գնում է՝ աղմուկ, սկանդալ, քաշքշոց, հարայ-հրոց, գոռգոռոց, հետո՝ հանիրավի ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ:

Բայց նրա մերձավոր շրջանակի քպականներն էլ պակասը չեն: Դե, ինչ տեսնում, սովորում են: Ոստիկանության ետևում թաքնված՝ հրամայում են, թե՝ սրան բռնեք, նրան բռնեք: Հոխորտում են, թե «տրորելով կանցնենք»: Ախր, նույն այդ քպականները, հատկապես նրանք, որ 2017-ի ԱԺ ընտրություններին էին մասնակցում, երբ նույն փողոցներում քայլում էին, ընդամենը մի 2-3 հոգի էր իրենց ուղեկցում, իսկ տեղի որևէ բնակչի չէին էլ հետաքրքրում: Հիմա ոստիկանների ետևում կանգնած՝ «դուխով» են դարձել, հայ մարդկանց սպառնում են տրորել, հայ մարդ են տեսնում թե չէ, վրան գոռում են՝ «դու ինչի՞ չես մեռել…»:

Տարօրինակ է, մի՞թե այդպես էլ չեն հասկանում, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Առավել ևս՝ այս իշխանությունը, մանավանդ այն աղետներից, հազարավոր մահերից ու ծանրագույն կորուստներից հետո, որ բերել են մեր համբերատար ու աշխատասեր ժողովրդի գլխին: Ախր վաղը, երբ իշխանություն չունենան, մեկ հոգի անգամ կողքները չի կանգնելու:

Թեպետ, գուցե գիտակցելու արդյունքն է հենց նման պահվածքի պատճառը: Մերժվածության համը երևի շատ դառն է…

Facebook
Twitter

Կարդացեք նաև