Skip to main content

Գյումրիում ձեռբակալումները շարունակվում են, տնային կալանք է կիրառվել Մարտուն Հովհաննիսյանի նկատմամբ | 14 ամյա անհետ կորած դպիրը նկատվել է Գողթի տարածքում, տվյալը ճշտվում է | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի աջակիցների բողոքի ակցիան | 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ` Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ միջազգային օլիմպիադայում | Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ, կիրակի հրաժարական կտանք․ Փաշինյանը՝ Կառավարության անդամներին | Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած | Արմավիրում 42-ամյա տղամարդուն դանшկահարելու գործով երկու եղբայր կալանավորվել են | Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից․ նա տեղափոխվում է օրենսդիր մարմին | ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել․ լսելով վարչապետի պատասխանը, եկա այն եզրահանգման, որ վարչապետը հասկացել է ստեղծված իրավիճակը․ Սարգսյան | 178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու. Factor | 14 տարեկան Վահե Ապիկյանը դպիր է, ով գրություն է թողել, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր․ Թովմաս Առաքելյան | Պակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն», սակայն այն կարծես լուրջ փորձության առաջ է կանգնում․ Արտակ Զաքարյան | Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet | Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ» | ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»

Լրահոս

Նոյեմբերյանի համյանքապետը սպասարկում է ՔՊ շահերը, ընտրություններում ձայներ է ապահովելու․ բնակիչ

Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի  կասկածելի խաղերի մասին տեղացիները շարունակում են ահազանգել լրատվամիջոցնորին։ NewDay.am-ին ահազանգող քաղաքացին վստահեցնում է  Արսեն Աղաբաբյանը, ով համայնքապետ է դարձել ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության շնորհիվ հիմա ակտիվորեն լծված է  ՔՊ-ի համար ձայներ ապահովելու գործընթացին․ մարզպետն այդպես է հրահանգել, իսկ ինքը մարզպետին չի կարող մերժել։

«Մարզպետի հետ արտասահմանյան գործողումների է գնացել։ Չկա մի միջոցառում, որ միասին չլինեն։  Ամբողջ օրը զբաղված է մշակույթի տանը  համերգներ, հանդեսներ կազմակերպելով։ Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակ  նրան համայնքապետը սիրով դիմավորել է,կազմակերպել էր նաև, որ Աննա Հակոբյանը կրթի Նոյմեբերյանի, Բերդավանի բնակիչներին։ Ինչ ասում եմ անթաքույց է անում, մտեք սոցիալական էջերը կտեսնեք՝ ինչ ջերմ հարաբերությունների ունի իշխանությունների հետ, բացի նրանից, որ  միասին միջոցառումների են մասնակցում, սոցհարթակներում էլ նրանց ակտիվ հետևորդն է, լայքեր է, որ շաղ է տալիս, բայց տեսեք օրինակ  «Ապրելու երկրի»  քանի՞ հայտարարություն է լայքել։ Նա մի կերպ դարձավ քաղաքապետ, բայց  քաղաքը լավ չի կառավարում․ «Հանուն Հանրապետության» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները դաշինք էին կազմել, բայց փաստորեն քաղաքը ՔՊ-ն է կառավարում » ,-նշեց Նոյեմբերյանի բնակիչը։

Ըստ նրա՝ Արսեն Աղաբաբյանը հիմա փորձում է ինչ-որ կերպ նաև «Ուժեղ Հայաստան»-ին սիրաշահել, ոչ թե նրա համար, որ «Ապրելու երկիրը » դաշինքի մի մաս է, այլ նրա համար, որ  հանկարծ իշխանափախություն լինի իր տեղը կրկին գտնի։

«Երկու լարի վրա խաղալ գիտի, նաև հայտնի ճամբարափոխ է, մի քանի կուսակցություն է փոխել, իր գործերը միշտ լավ են։ Բազմաթիվ  կուսակցությունների համար ձայների տասովկա է արել։ Իրեն տասվոչիկ էին ասում։ Կհիշեք՝  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ  էր հարուցել, բայց 300 հազար  դրամ տուգանքով ամեն ինչ ավարտվեց, այն ինչ՝ Աղաբաբյանի առաջարկով, ավագանին համաձայնություն էր  տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ, Արսեն Աղաբաբյանի զավակները հաշվառված էին նույն հասցեում, ինչ օգնականը: Երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի, բյուջեից դուրս գրում էր  արել տվյալ ընկերությանը։ Նա մարսել է նաև իր աշխատասենյակում մարդ ծեծելու պատմությունը, չարաշահումների հետ կապված պատմություններ»։

Քաղաքացու  խոսքով ՝ ռադիկալ ընդդիմություն ներկայացող, բայց իրականում իշխանության շահերը սպասարկող անձիք են մարդկանց  հիասթափության պատճառ  դառնում, բնակիչներն ամեն ինչ տեսանում են, վերլուծում ։

«Իշխանությունների խաղաղության թեզերն է առաջ  տանում, հողերի միակողմանի զիջումը  սահմանազատում անվանում, հպարտանում, թե  հիմա ավելի անվտանգ է։ Ինքը լինելով սահմանամերձ  Տավուշում լավ  գիտակցում է՝ ինչ է նշանակում, երբ մեր բարձրադիր դիրքերը այլևս ադարբեջանցիների ձեռքում են, բայց իշխանությունների թելը թելած ման է գալիս։ Թող  հստակ իր դիրքորոշումն  ասի, թե չէ փորձելու է  նաև Սամվել  Կարապետյանի թիմից , իրականությունը  թաքցնել, որ եթե հանկարած իշխանափոխություն էլ լինի, ինքն իր տեղը ապահովագրած լինի։ Համ էլ դե ընտրություններ են այս ուժից էլ  մի բանով կօգտվի, ժամանակին Ռուբեն Վարդանյանն էր օգնում։ Հենց սրա համար է, որ  լրագրողների հետ չի շփվում»,-ասաց բնակիչը։

Նշենք, որ Նոյեմբերյանի համայանքապետը խուսափում  է ԶԼՄ-ների հետ շփումներից, զանգերին չի պատասխանում։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031