Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Թատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ներկայիս ղեկավարությունը՝ տնօրեն Լիլիթ Պետրոսյանի գլխավորությամբ, բարձր գնահատելով թատրոնի նախկին տնօրեն, հայ դերասան, արվեստաբան, թանգարանագետ Սերյոժա Արաքելյանի երկարամյա գործունեությունը, վերջինիս շնորհել է շնորհակալագիր՝ երկար տարիների նվիրական աշխատանքի և անձնական հավաքածուից թատրոնին արխիվային նյութեր նվիրաբերելու համար։

Ընդգծենք, որ Ս. Արաքելյանի գործունեության տարիներին թատրոնը շարունակել է պահպանել իր ստեղծագործական դիմագիծը և զարգացել է մեծ տեմպերով՝ հավատարիմ մնալով հայկական երաժշտական կոմեդիայի լավագույն ավանդույթներին և միաժամանակ ընդլայնելով ժամանակակից բեմարվեստի հնարավորությունները։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդիսանում է Հայաստանի թատերական կյանքի կարևորագույն մշակութային օջախներից մեկը։ Թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1942 թվականի հունիսի 22-ին՝ Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետի բեմադրությամբ։ 1962 թվականից թատրոնը կրում է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունը։

Տասնամյակների ընթացքում թատրոնը դարձել է հայկական երաժշտական կոմեդիայի և երգիծական բեմարվեստի կարևոր կենտրոն՝ համախմբելով հանրապետության անվանի դերասանների, ռեժիսորների և երաժիշտների։ Թատրոնը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոների ԱՄՆ-ում, Իրանում, Վրաստանում, Սիրիայում և մի շարք այլ երկրներում՝ արժանանալով մրցանակների և մասնագիտական բարձր գնահատանքի։

Ներկայումս տնօրեն Լիլիթ Պետրոսյանի շնորհիվ թատրոնի շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը՝ հանդիսատեսին ներկայացնելով ժամանակակից մեկը մյուսից հետաքրքիր բեմադրություններ՝ պահպանելով ժպիտ և բարձր տրամադրություն պարգևելու իր բազմամյա առաքելությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև