Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ. Արցախի ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ։ Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի գրառման մեջ:

«Օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա, չբավարարվելով

• Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանմամբ,

• Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ոտնահարմամբ ու կեղծ «հիմնավորումներով» Արցախը Ադրբեջանին հանձնելու աննախադեպ ապազգային գործունեությամբ,

• Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության ու խտրականության շարունակական քարոզչությամբ և Արցախի կորստի հետ չհաշտվող արցախցիների հալածանքներով,

Հայաստանի Հանրապետության իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ։ ՀՀ վարչական դատարանի նախագահի որոշմամբ անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետությանը պատկանող շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը արցախցիների համար ոչ թե անշարժ գույք է կամ պարզապես տարածք, այլ մի վայր, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունն ու նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով սահմանված ու 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատված իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։

Այս հակահայ գործողությունները չեն կոտրելու մեր կամքը՝ պատերազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններով ոտնահարված Արցախի ժողովրդի իրավունքները վերականգնելու՝ Արցախ վերադարձն ապահովելու և պետականության վերականգնման ուղղությամբ,

Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ Հայաստանում և Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին՝ բողոքի ձայն բարձրացնելով ի պաշտպանություն մեր անօտարելի իրավունքների վերականգնման»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև