Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

ՊԱԳ աշխատակիցների աշխատավարձի ֆոնդից 10 մլն դրամ մեկ անձին՝ տնօրենի ընտրության մրցույթ կազմակերպելու համար. Անուշ Պողոսյան

«Ֆինանսների նախարարության կարծիքը ոչինչ չի նշանակում»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ շարունակելով.

«Այսօր կառավարության նիստում ընդունվեց մի որոշում, որը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է «ժողովրդավարություն» կոչվածը կիրառվում միայն հայտարարություններում։

Խոսքը վերաբերում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքին, ըստ որի՝ ԱՀԱ պետական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը պետք է համալրվի մրցույթով։ Սակայն մրցույթ կազմակերպելու համար որոշվել է «հրատապ մեկ անձից» ձեռք բերել կառավարչական ծառայություններ՝ 10,000,000 դրամի չափով։

Ու հիմա ամենակարևորը․ այդ գումարը վերցվում է ՊԱԳ (Պետական առողջապահական գործակալություն) աշխատակիցների աշխատավարձի ֆոնդից։

Պարզ ասած՝ սիրելի գործընկերներ, ձեզ ազատում են աշխատանքից կամ կրճատում ձեր հաշվին նախատեսված միջոցները, որպեսզի այդ գումարներով վճարեն մի կազմակերպության, որը կգա ու «մրցույթ» կկազմակերպի։ Իսկ թե ում համար է այդ մրցույթը նախատեսված, բոլորս շատ լավ հասկանում ենք։

Սա այն դեպքում, երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն՝ հստակ նշելով․

• ծառայությունները պետք է ձեռք բերվեն հենց Հիմնադրամի միջոցների հաշվին, ոչ թե ՊԱԳ աշխատակիցների աշխատավարձերի,

• գործընթացը հնարավոր էր սկսել ավելի վաղ և անցկացնել մրցակցային գնումներով, ոչ թե «հրատապ մեկ անձից» տարբերակով։

Բայց Առողջապահության նախարարությունում, կարծես, արդեն որոշումները չեն քննարկվում, այլ պարզապես ձևակերպվում են։

Ֆինանսների նախարարության կարծիքը՝ անտեսված։

Մրցակցային ընթացակարգը՝ անտեսված։

ՊԱԳ աշխատակիցների ճակատագիրը՝ անտեսված»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև