Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարումների uահմանափակումները բացաuական ազդեցություն չեն ունենա ՌԴ-ի տնտեսության, այդ թվում՝ գնաճի վրա. ՌԴ տնտեսական զարգացման նախարար

Հայաստանից որոշ ապրանքների մատակարարումների սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության, այդ թվում՝ գնաճի վրա։ Խոսքը խորշային ապրանքների մասին է։ Այս մասին Իզվեստիա-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես պատրաստ եմ մեր շուկաների մասով ասել, որ մեր շուկաների վրա, իհարկե, ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցնում էին, թե ինչ կլինի գնաճի հետ և այլն։ Մենք վիճակագրորեն չենք նկատի այդ բոլոր թվերը։ Դրանք բավականին խորշային ապրանքներ են։

Հիմնական ծավալը մենք միշտ ապահովում ենք սեփական արտադրության հաշվին՝ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Այս ուղղություններով մենք, այնուամենայնիվ, մեր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունենք։ Թեև, իհարկե, մենք գնահատում ենք բոլորին, բայց դա ոչ մի խնդիր չի ստեղծի մեր տնտեսության համար»,- ասել է Ռեշետնիկովը։

Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե ինչպես կազդի ՌԴ տնտեսության վրա Հայաստանից գյուղմթերքի և մի շարք այլ ապրանքների մատակարարումների սահմանափակումների կիրառումը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև