Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ

2026 թ. հունիսի 1-7-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայիսի 31-ին, ընդառաջ Արարատյան շաբաթվա տոնակատարությունների, հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն հետևյալ մասունքները՝

1. Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը,
2. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
3. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 20։00։
ժամը 11:00-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
Հունիս 1 – Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,
Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
Հունիս 2 – Սուրբ Գայանյանց կույսերի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,
Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
Հունիս 4 – Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,
Հունիս 6 – Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,
Հունիս 7 – Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև