Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Այն, ինչը որ անում էին՝ նաև խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան

Այն, ինչը որ անում էին՝ նաև խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ: Այս մասին Իջևանի Գանձաքար գյուղում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք 2024 թվին տրվեինք ճնշումների, և գնայինք ուրիշ ճանապարհով, ապա այսօր մենք առնվազն Իջևանի կեսը կորցրած կլինեինք։ Այն, ինչը որ անում էին՝ նաև խաչը դոշներից կախած. դավադրություն էր հայ ժողովրդի դեմ: Եթե ժողովուրդն այդ «խաչով մարդկանց» հետևից գնար՝ ապա սահմանը Իջևանի միջով էր անցնելու, իսկ այսօր Իջևանն ազատ է ու բարեկեցիկ։

Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասում էր, որ Ոսկեպարի եկեղեցին, հանձնվելու է ադրբեջանցիներին, կիրանցում երեխաները դպորց չեն կարող գնալ, բայց այդպես չի եղել։ Այսօր Կիրանցում երեխաներն ապրում են առանց անվտանգության մի մտավախության: Հետո ասում են, ո՞վ է երաշխավորը՝ ես եմ երաշխավորը։ Այսօր Կիրանցում երեխա կա՞, որը մտավախություն ունի դպրոց գնա, կամ գնա ֆուտբոլի դաշտում խաղալու, որևէ ծնող կա՞ Կիրանցում, որն ասում է, թե իր երեխային դպրոց չի ուղարկում՝ ասելով թե անվտանգ չէ: Որովհետև Կիրանցից հարյուրավոր, հազարավոր կիլոմետր գտնվող պետությոններ են իր անվտանգության երաշխավորը:

Էդ մարդը գործակալ, լրտես է, այ՝ էդ վեղարով քայլողի հետևից եկողն է»,- Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ ասաց Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև