Skip to main content

Կա ահազագ՝ զինծառայող է դաժան ծեծի ենթարկվել, ՊՆ-ն հերքում է․ մանրամասներ | Տիգրան Արզաքանցյանին տուգանել են 600 000 դրամով. Factor | «Chevrolet»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Ողջի գետում. կա տուժած | Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով | Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը | ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը | Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (Տեսանյութ) | Երևանում 42-ամյա տղամարդն իր տանն անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9-ամյա տղայի նկատմամբ | Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ. Արամ Սարգսյան | Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան | Հայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված սկանդալային միջադեպին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Լարված իրավիճակ Արարատի մարզպետարանում. Լուսառատում 15 օր է ջուր են կրում (տեսանյութ) | Լուսառատի բնակիչները փակել են Խոր Վիրապ տանող ճանապարհը. լարված իրավիճակ (տեսանյութ) | Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Լրահոս

Տեսախցիկ չկա քվեախցիկում, ընտրության գնացեք, քվեաթերթիկը դուրս չբերեք. Գոհար Մելոյան

Տեսախցիկ չկա քվեախցիկում, ընտրությա՛ն գնացեք, քվեաթերթիկը դուրս չբերեք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում և ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը: Սա ըստ էության արգելված արարք է, և դուք եթե վախեր ունեք կամ ճնշման եք ենթարկում, հիմա հնարավորություն ունեք նկարելու, այնուհետև նետելու աղբարկղը և ընտրելու այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Ահազանգեր ենք ստանում նաև, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել՝ որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է և դուք ինքներդ կարող է խնդիր ունենաք, եթե արձանագրվեց, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում, հետևապես կրկին ասում եմ, թույլ մի տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն:

Քվեաթերթիկ դուրս բերելը բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է, նաև իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ 3-րդ ահազանգն էլ այն է, որ քաղաքացիներին՝ հատկապես մարզաբնակ և գյուղաբնակ, ահաբեկում են և ասում են, որ քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդը ում օգտին է քվեարկում։ Մենք հավաստիացնում ենք, որ 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ և երաշխավորում ենք, որ քվեախցերում և տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից՝ ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամաարտահայտությունը դրսևորում։ Գնացեք և ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը, որովհետև այսօր շեղել են այն սահմանադրական ճշմարտությունը, որ քաղաքացին ու ժողովուրդն է մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը»,- նշել է Մելոյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031