Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

ՀՀ-ն, ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ-ի նորմերին. Պեսկով

Հայաստանը, Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության նորմերին. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հայաստանը, ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ Հայաստանը, ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում, պետք է դա անի իր սեփական հաշվին:

«Դեռևս մեծ հարց կա. շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ նա դա պետք է անի իր սեփական հաշվին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի ապրիլին վավերացրել է խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված օրենքը՝ ԵՄ-ին անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև բուն միավորումը երկրին անդամակցություն չէր առաջարկել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ մաքսային միության մեջ գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա, սակայն դա վնասում է ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Մայիսի 9-ին Պուտինն առաջարկել էր ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը քննարկել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև