Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Մինչ այս պահը ՌԴ-ի «նախազգուշական կրակnցներն» ու սահմանափակումները միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչը անթույլատրելի է․ Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ն՝ նախագահի խոսնակի շուրթերով, վերջնաժամկետ սահմանեց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու թեմայի շուրջ՝ նշելով, որ հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս համատեքստում ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել թեմայի շուրջ հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է։

Չգիտեմ, թե ով է հուշել Մոսկվային թեման հանրաքվեի դաշտ տեղափոխել, սակայն դա ակնհայտորեն ժամանակ ձգելու խնդիր է լուծում։

Մինչ այս պահը ՌԴ-ի «նախազգուշական կրակոցներն» ու սահմանափակումները միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչը անթույլատրելի է։

ՀՀ-ի հետ հարաբերությունների համար պատասխանատու անձանց ձախողումների կամ ՀՀ-ի արկածախնդիր իշխանությունների վարքագծի պատճառով ՀՀ քաղաքացիները չպետք է տուժեն, առավել ևս, որ դա ավելի է ծանրացրել առանց այդ էլ վատ օրեր ապրող երկկողմ հարաբերությունները»,-գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև