Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Ողբերգական դեպք․ Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին, բժիշկներին հաջողվել է փրկել նույն վայրից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա քաղաքացու կյանքը

Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդ փողոցի հասցեներից մեկում դի կա, իսկ քիչ անց կրկին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի «Աջափնյակ» թաղամասի ճանապարհի մայթեզրի հատվածից շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ՝ Ասրյանի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով, տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևանի բնակիչ 26-ամյա Գարիկ  Գ․-ն, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Կ․-ն։

Դիակի արտաքին քննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև