Խորը վշտով տեղեկություն է տարածվել ֆուտբոլային համայնքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահարի հետևանքով 13 տարեկանում կյանքից հեռացել է մեր ֆուտբոլային ընտանիքի անդամ Արեն Քառյանը:
«Ամբերդ-Դեբեդ» ֆուտբոլային ակումբը և Hay Mitq հասարակական կազմակերպությունն իրենց ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Արենի հարազատներին…»,- այս մասին հայտնում է «Ամբերդ-Դեբեդ» ֆուտբոլային ակումբը։
Ակումբն ու հասարակական կազմակերպությունը իրենց ցավակցություններն են հայտնել և կիսել են ընտանիքի ցավը այս ծանր կորստի առիթով։


















































